Քաղաքական իսլամ և միջազգային ահաբեկչություն. Վահե Բոյաջյան, Արտակ Այունց, Հայկ Քոչարյան
Պետք է ավելի շատ խոսել արժեքների ու մշակույթների միջև եղած հարաբերությունների մասին, օրինակ՝ կա մի հանրույթ, որի արժեքը որոշակի է և ընկալվում է դրական՝ պլյուս նշանով, մյուս հանրության տեսանկյունից այդ նույն արժեքը շատ տարբեր՝ մինուս նշան ունի: Առանձնացվում է երկու հիմնական դպրոց, մեկն ասում է, որ կա իսլամ, որը կրոնն է, և երկրորդը՝ կա իսլամ, որը գաղափարախոսություն է: Տարանջատելու համար արևմուտքում ահա մտցված է տերմինաբանությունը, և շատ հաճախ իսլամիզմ ասելով՝ նկատի ունեն գաղափարական իսլամը: