Մարդու իրավունքների տեսություն. Ավետիք Իշխանյան

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am

Մարդու իրավունքները պետություն-մարդ հարաբերություններն են: Մարդու իրավունքների խախտումները տեղի են ունենում պետության կողմից (խոսքի, հավաքների ազատության սահմանափակումներ, խոշտանգումներ, սեփականության իրավունք և այլն) և տարբերվում են քրեական հանցագործություններից: Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը ստեղծված է մարդու իրավունքների պետության կողմից խախտման դեպքերի համար:

Մարդու իրավունքների ինստիտուտը ձևավորվել է դարավոր պայքարի ընթացքում (օրինակ՝ ստրկատիրության դեմ պայքարը): Այդ պայքարի շնորհիվ են ձևավորվել «առաջին սերնդի իրավունքները»՝ դավանանքի, խաղաղ հավաքների, խոսքի ազատություն և այլն: Տասնիներորդ դարից ձևավորվում են «երկորդ սերնդի» կամ սոցիալական իրավունքները՝ կրթության, մշակութային և այլն:

Եվրոպայի խորհուրդը երեք սկզբունքների վրա է հենված՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների: Ժողովրդավարության սկզբունքը իշխանություն ընտրելու իրավունք է տալիս քաղաքացուն: Օրենքի գերակայությունն ընտրված իշխանության և քաղաքացու միջև իրավական հավասարություն է սահմանում: Մարդու իրավունքները պաշտպանությունը պիտի վեր լինի իշխանության ազդեցությունից:

Մարդու իրավունքները մարդու արժանապատվությունն են: Երբ քաղաքացու արժանապատվությունը պաշտպանված է, պաշտպանված են նրա հիմնարար և սոցիալական իրավուքները, նա կարող է ունենալ արժանապատիվ պետություն: