Կրոնադարանը նպատակ ունի լրացուցիչ տեղեկություն, գիտելիք և մոտեցումներ հաղորդել կրոնի, խղճի և դավանանքի հարցերի մասին, խթանել Հայաստանում կրոնական հանդուրժողականությունը, ինչպես նաև՝ անաչառ ու էթիկական լրագրությունը։ Այն նախատեսված է լրագրողների և կրոնագիտական հարցերով հետաքրքրվողների համար։ Կայքը հնարավորություն է տալիս գտնել թեմային վերաբերվող հայերեն տեղեկություններ մեկ տեղում:
Այստեղ կարող եք գտնել Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների մասին տեղեկություններ, կոնտակտային տվյալներ, կրոնագիտական բառարան, գրադարան, տեսադարան, ուշագրավ թեմատիկ ու լրագրողական խաղեր ու հարցաշարեր:
Կայքը ստեղծվել է «Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության հ/կ-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։
Կայքի անվանումը ստեղծվել է հանդուրժողականություն (tolerance) և ուսուցում (learning) բառախաղից և արտացոլում է նրա հիմնական նպատակը՝ լիարժեք և բազմակողմանի տեղեկատվության միջոցով նպաստել տարբեր կրոնական համայնքների հանդեպ հանդուրժողականության ձևավորմանը:
Այստեղ կարող եք գտնել Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների մասին տեղեկություններ, կոնտակտային տվյալներ, կրոնագիտական բառարան, գրադարան, տեսադարան, ուշագրավ թեմատիկ ու լրագրողական խաղեր ու հարցաշարեր:
Կայքը ստեղծվել է «Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության հ/կ-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Նիդերլանդների Թագավորության կառավարության աջակցությամբ։
Կրոնագիտական բառարան
Այս առցանց բառարանը ներկայացնում է կրոնագիտական մի շարք բառերի և եզրույթների բացատրությունն ու ծագումնաբանությունը: Այն կազմել է կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանը։ Դիտել »Շտեմարան
Այս բաժնում կարող եք ծանոթանալ կրոնական խնդիրներին վերաբերող ՄԻԵԴ (Մարդու իրավունքի եվրոպական դատարան) որոշումներին, ինչպես նաև ներբեռնել կրոնական, իրավագիտական և կրոնի պատմության վերաբերյալ գրականություն` հայերեն և օտար լեզուներով: Կրոնական կազմակերպություններ Լրագրողական փորձից ԳրադարանԽաղադարան
Սովորենք՝ խաղալով:Ստուգիր գիտելիքներդ՝ պատասխանելով լրագրողական և կրոնագիտական հարցաշարերի հարցերին: