Ադաբ (կիրթ լինելու արվեստը). Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

Աղբյուրը՝ www.boon.am

Ութերորդ դարից բանավոր մշակույթը գրավոր մշակույթի վերածելու նոր միտում է առաջանում, որը կապված է մտածելակերպի փոփոխության հետ: Ումմայի կտրուկ ընդլայնման հետևանքով նոր վարքագիծ մշակելու անհրաժեշտություն է ծագում: Առաջանում են պատժի և խրախոսանքի հետ կապված էթիկական մի շարք դրույթներ: Առաջանում են ադաբի՝ կիրթ, դաստիարակված լինելու սկզբունքները վերաբերում են հասարակական և անձնական էթիկային: Նախաիսլամական մշակույթի եզրերից մեկը՝ մուրուլլան, նշանակում էր բացարձակ մարդ ստեղծող արժանիքների մի համալիր, որը ներառում էր ռազմական արվեստի իմացություն, հյուրընկալություն, բանաստեղծական ձիրք, նշաններ կարդալու կարոություն, ցեղին նվիրվածություն և այլն: Այն հետագայում ընդգրկվում է կիրթ լինելու մասին պատկերացումներում:

Ադաբը հսկայական գրականություն ստեղծեց իմաստների, թեմաների տարբերակման, հասարակական կյանքի, մշակութային ձևերի և տեքստային համակարգերի ոլորտում: