Հանդուրժողականություն. Արշակ Բալայան
Եթե մենք հայտարարում ենք, որ ամեն մի դրույթ հարաբերական է, ստիպված ենք ընդունել նաև հանդուրժողականության հարաբերականությունը: Այս պարագային այլևս չենք կարող պահանջել, որ մեզնից յուրաքանչյուրը լինի հանդուրժող. միգուցե մենք հանդուրժող ենք, բայց այլ մարդիկ հանդուրժող չեն, ավելին՝ նրանք մեզ հորդորում են լինել անհանդուրժող ճիշտ այնպես, ինչպես մենք ենք հորդորում նրանց լինել հանդուրժող: Ժամանակակից բարոյագետ Ռեյներ Ֆորսթը նույնիսկ նկատել է, որ հանդուրժողությունը առաջ է բերում մի պարադոքս, որը նա անվանում է ռասիստի պարադոքս: