Հետ գնալ

Հին Կտակարան

Հին Կտակարան – Աստվածաշնչական կանոնի առաջին մասը, որը բաղկացած է 39 գրքերից: Հայ եկեղեցին ընդունում է 48 գրքեր, որոնցից 39-ը կանոնական, իսկ մնացածը՝ երկրորդականոն: Հին Կտակարանի գրքերը բաժանվում են հետևյալ մեծ բաժինների՝ օրենսդրական (Մովսես մարգարեի Հնգամատյանը), պատմական, իմաստության և մարգարեական։ Աստվածաշնչի և Հին կտակարանի առաջին հինգ գրքերն են, կոչվում են նաև Հնգամատյան (Ծննդոց, Ելից, Ղևտացվոց, Թվոց, Երկրորդումն Օրինաց)։

Համաձայն քրիստոնեական վարդապետության՝ դրանք գրվել են Մովսես մարգարեի կողմից։ Պատմական գրքերում ներկայացվում է Իսրայել պետության պատմությունը Խոստացված երկիր մտնելուց մինչև պետության բաժանումը և ապա՝ կործանումը։ Իմաստնության գրքերի մեծ մասը վերագրվում է Սողոմոն Իմաստուն թագավորին, իսկ մեծ ու փոքր մարգարեությունները հիմնականում վերաբերում են Իսրայել պետության վերականգնմանը:

Տասը պատվիրանները բարոյականության պատգամներ են, որոնք, համաձայն Հին կտակարանի, հռչակվել են Յահվե աստծո կողմից Սինա լեռան վրա: Առաջին երեք պատվիրանները վերաբերում են միաստվածային կրոնի հիմքերի պահպանմանը, չորրորդ պատվիրանը՝ շաբաթ օրը սուրբ պահելուն, հինգերորդը պահանջում է հարգել ծնողներին, իսկ մնացյալ հինգ պատվիրաններն առավելապես սոցիալական բովանդակություն ունեն...

Յահվե – հուդայականության մեջ Աստծո անունը: Յահվե բառի ընթերցումը արգելվում է հրեաների մեջ, քանի որ այդ բառի բարձրաձայն արտասանության մեջ հրեաները մոգական ուժ էին տեսնում: Հին կտակարանում Յահվե բառի փոխարեն արտասանում էին Ադոնա (Տեր իմ), որով էլ արտահայտում են միակ Աստծո նկատմամբ իրենց հավատը:

Մեսիան (հին եբր` մաշիաք — օծյալ) հուդայականության, քրիստոնեության և մի շարք այլ կրոններում Աստծո ուղարկած փրկիչն է, որը գալու է ապագայում եւ փրկի մարդկությունը: Հին կտակարանում նշված մեսիայի գաղափարը հրեաները ընկալում էին որպես կործանված թագավորության վերականգնման հույս, քանի որ Դավթի սերնդից պետք է ծնվեր թագավոր-մեսիան: Քրիստոնեության...

Հուդայականությունը հնագույն միաստվածային կրոն է, որը հրեա ժողովրդի ազգային կրոնի համարում ունի: Օգտագործվում է նաև մովսիսականություն և հրեականություն եզրերը: Սուրբ գրային հիմնական տեքստերը Թորան ու Թալմուդն են: Առավել մեծ տեքստը Թանահը կամ Հին կտակարանն է, որը հայտնի է որպես հրեական աստվածաշունչ: Հուդայականության պատմությունը պայմանականորեն բաժանվում...

Թորա (եբր.՝ ուսմունք) – Հին կտակարանի առաջին հինգ գրքերն են, այլ կերպ կոչվում են հնգամատյան: Ավանդույթը այս գրքերի հեղինակ է համարում Մովսեսին: Այդ գրքերն են Բերեշիտը (Ծննդոց), Շեմոտը (Ելից), Վայիկրան (Ղևտացվոց), Բեմիդբարը (Թվոց), Դեբարիմը (Երկրորդումն օրինաց): Թորան ներկայացնում է աշխարհաստեղծումը ջրհեղեղի պատմությունը, տաս պատվիրանների տալը...

Թալմուդ (եբր.՝ ուսումնասիրություն) — ք.ա. 4-րդ դարից մինչև ք.հ. 5-րդ դարում կազմված բազմահատոր ժողովածու, որն իր մեջ ամփոփում էր հրեական դավանանքային, իրավական, կրոնափիլիսոփայական, բարոյական և կենցաղային հրահանգներ ու կանոններ: Թալմուդի կառուցվածքային տարրերն են Միշնան ու Գեմարան: Միշնան Հին Կտակարանի մեկնությունն է՝ 63 տրակտատներով: Գեմարան Միշնայի...

Աստվածաշունչ (հուն.՝ biblia — գրքեր) – քրիստոնեական կամ հրեական կրոնների սուրբ գիրքը, որի առանձին հատվածներ սկսել են գրվել ք.ա. 13-րդ դարից մինչև ք.հ 2-րդ դար: Քրիստոնեական աստվածաշունչը բաղկացած է երկու մեծ մասից՝ հին և նոր կտակարաններ: Հին կտակարանը բաղկացած է 39, իսկ նոր կտակարանը՝ 27 գրքերից: Հին կտակարանը պատմում է աշխարհի արարչության պատմությունը, հրեաների հետ աստծո ուխտը, խոստացված երկիր տանելու պատմությունը, հրեական պետության ստեղծումն ու անկումը, ինչպես նաև մարգարեությունները հրեական պետության վերականգնման շուրջ: Նոր կտակարանը պատմում  է Հիսուս Քրիստոսի ծնունդը, քարոզչությունը, առաքյալների ընտրությունը, նրանց գործունեությունը, Պողոս առաքյալի ու ընդհանրական թղթերը և հայտնությունը: Չկա մեկ միասնական Աստվածաշունչ, քանի որ տարբեր ուղղություններում աստվածաշնչյան կանոնի մեջ մտնող գրքերի քանակը տարբեր է: Օրինակ, եթովպիական եկեղեցու կանոնը ներառում է 81 գրքեր: Հրեական աստվածաշունչը կամ թանախը պարունակում է 24 գրքեր, որոնք իրենց հերթին խմբավորվում են երեք մեծ խմբերի մեջ: Իբրև հնագույն գրավոր հուշարձայն այն պարունակում է ծիսական ու իրավաբանական օրենքներ, ժամանակագրություններ, առասպելներ, լեգենդներ, առակներ, ավանդույթներ, ժողովրդական երգեր, սովորույթներ, քնարերգություն և այլն: Աստվածաշնչի ուսումնասիրության համար նոր հորիզոններ բացվեցին Մեռյալ ծովի ափին հայտնաբերված Կումրանյան ձեռագրերի հայտնաբերումից հետո, որոնց ուսումնասիրությունը շարունակվում է մինչև օրս:

Էկզեգետիկա -աստվածաբանության մի բաժին է, որը զբաղվում է աստվածաշնչյան բնագրերի, հին ու նոր կտակարանների պատմությունների մեկնաբանությամբ: Յուրաքանչյուր դավանանք ունի իր յուրօրինակ էկզեգետիկան, որը օգտագործում է իրեն բնորոշ մեթոդների ամբողջությունը: Աստվածաշնչյան էկզեգետիկան փորձում է վերլուծել ու հասկանալ Հիսուս Քրիստոսի տեղն ու դերը մարդկության պատմության մեջ և...