Հին Կտակարան
Հին Կտակարան – Աստվածաշնչական կանոնի առաջին մասը, որը բաղկացած է 39 գրքերից: Հայ եկեղեցին ընդունում է 48 գրքեր, որոնցից 39-ը կանոնական, իսկ մնացածը՝ երկրորդականոն: Հին Կտակարանի գրքերը բաժանվում են հետևյալ մեծ բաժինների՝ օրենսդրական (Մովսես մարգարեի Հնգամատյանը), պատմական, իմաստության և մարգարեական։ Աստվածաշնչի և Հին կտակարանի առաջին հինգ գրքերն են, կոչվում են նաև Հնգամատյան (Ծննդոց, Ելից, Ղևտացվոց, Թվոց, Երկրորդումն Օրինաց)։
Համաձայն քրիստոնեական վարդապետության՝ դրանք գրվել են Մովսես մարգարեի կողմից։ Պատմական գրքերում ներկայացվում է Իսրայել պետության պատմությունը Խոստացված երկիր մտնելուց մինչև պետության բաժանումը և ապա՝ կործանումը։ Իմաստնության գրքերի մեծ մասը վերագրվում է Սողոմոն Իմաստուն թագավորին, իսկ մեծ ու փոքր մարգարեությունները հիմնականում վերաբերում են Իսրայել պետության վերականգնմանը: