Նոր կտակարան
Նոր կտակարանն Աստվածաշնչի երկրորդ մեծ մասն է, որը պարունակում է 27 գրքեր՝ չորս ավետարաններ (Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի), Գործք առաքելոց, Պողոս առաքյալի (14 նամակ) և ընդհանրական թղթեր (7 թուղթ) ու Հովհանու Հայտնություն: Քրիստոնեական վարդապետության համաձայն Նոր կտակարանը դա նոր ուխտն է՝ կնքված Աստծո և մարդկանց միջև Հիսուս Քրիստոսի միջոցով:
Ավետարանները պատմում են Հիսուսի ծննդյան ավետման ու նրա կյանքի մասին, առաքյալների գործերը նկարագրվում են Գործք Առաքելոցում, Պողոս առաքյալը և ընդհանարական թղթերը դրանք ուղղված են տարբեր եկեղեցիների, մարդկանց ու համայքների, որտեղ գործնական ուղենիշներ են տրվում քրիստոնեական համայնքների կազմակերպման համար, իսկ Հովհանու Հայտնությունը ունի վախճանաբանական բնույթ և նկարագրում է այն պայմանները, երբ տեղի կունենա Քրիստոսի երկրորդ գալուստը: