Հոգեգալուստ կամ պենտեկոստե (հիսնօրյակ)
Հոգեգալուստը կամ պենտեկոստեն (հիսնօրյակ) Նոր կտակարանի Գործք Առաքելոց գրքի երկրորդ գլխում նկարագրված իրադարձությունն է, երբ Հիսուս Քրիստոսի հարությունից հիսուն օր անց, նրա խոստումի համաձայն, սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ առաքյալների ու աշակերտների վրա, և նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով:
Հոգեգալուստի տոնը տատանվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը ընկած հատվածում: Ներսես Դ Կլայեցի (Շնորհալի) կաթողիկոսի (1166-73թթ.) սահմանած կարգի համաձայն՝ Հայոց եկեղեցին Հոգեգալուստը տոնում է մեկ շաբաթ շարունակ։