Հետ գնալ

Մեսիա

Մեսիան (հին եբր` մաշիաք — օծյալ) հուդայականության, քրիստոնեության և մի շարք այլ կրոններում Աստծո ուղարկած փրկիչն է, որը գալու է ապագայում եւ փրկի մարդկությունը: Հին կտակարանում նշված մեսիայի գաղափարը հրեաները ընկալում էին որպես կործանված թագավորության վերականգնման հույս, քանի որ Դավթի սերնդից պետք է ծնվեր թագավոր-մեսիան:

Քրիստոնեության համար մեսիան Հիսուս Քրիստոսն էր, որը հիմք դրեց աստծո թագավորությանը, ինչը հրեաների համար ընդունելի չէր և այդ պատճառով խաչափայտի վրա ամրացվեց «սա է հրեաների թագավորը» գրությունը: Քրիստոնեական վարդապետության համաձայն մեսիան մարդկությունը փրկում է «նախամեղքից», «սատանայի տիրապետությունից», «ցույց տալիս ուղիղ ճանապարհը»՝ մնացածը թողնելով իր «երկրորդ գալստյանը»։ Մեսիայի գաղափարը, տարբեր մեկնաբանություններով, գոյություն ունի նաև մահմեդական, բուդդայական, զրադաշտական կրոններում։

Մանիքեյությունը 3-րդ դարում Պարսկաստանում առաջացած կրոնական ուղղություն է, որի հիմնադիրն է համարվում Մանին (216-276թթ.): Մանիքեյությունը զրադաշտական կրոնի ու քրիստոնեության յուրօրինակ սինթեզ էր: Զրադաշտականության նման մանիքեյականությունը ուներ դուալիստական բնույթ, այսինքն ընդունում էր կեցության երկու հիմնական սկզբների՝ բարու ու չարի, լույսի ու խավարի հակասությունը, ինչպես նաև քրիստոնեական մեսիանականությունը,...

Հուդայականությունը հնագույն միաստվածային կրոն է, որը հրեա ժողովրդի ազգային կրոնի համարում ունի: Օգտագործվում է նաև մովսիսականություն և հրեականություն եզրերը: Սուրբ գրային հիմնական տեքստերը Թորան ու Թալմուդն են: Առավել մեծ տեքստը Թանահը կամ Հին կտակարանն է, որը հայտնի է որպես հրեական աստվածաշունչ: Հուդայականության պատմությունը պայմանականորեն բաժանվում...

Հիսուս Քրիստոսը քրիստոնեկան կրոնի հիմնադիրն է։ Քրիստոսն ապրել է 1-ին դարում եւ հրեաների ու հռոմեացիների համատեղ որոշմամբ 33 տարեկանում խաչվել՝ իր գաղափարների ու հայացքների պատճառով։ Վաղ քրիստոնյաները նրան անվանել են նաև Հիսուս Նազովրեցի։ Քրիստոնյաները հավատում են, որ նա Ս. Երրորդության անձերից մեկն է եւ աստծո...

Բաբիզմ (արաբ.՝ դարպաս) – 19-րդ դարի կեսերին իսլամի ներսում առաջացած հոսանք է, որի հիմնադիրը Սայիդ Ալի Մուհամեդ Շիրազին է: Օգտագործելով իսլամում մեսիայի՝ մահդիի մոտակա գալստյան մասին ուսմունքը՝ 1844թ. Ալի Մուհամեդը իրեն հայտարարեց Բաբ, այսինքն աստվածության մարմնացում, աստվածային հայտնության դարպաս, միջնորդ աստծո և մարդկանց  միջև: Բաբիզմի սկզբունքը Ալի Մուհամեդը շարադրեց «Բեյան» (Հայտնություն) գրքում: Նա ուսուցանում էր, որ իր հայտնությունը նոր հայտնութենական գործընթացի սկիզբն է, որը կբերի իսլամի տարածման ավարտին ու կվերսկսվի դա նոր փուլով: Նա ուսուցանում էր, որ շիա իսլամում օգտագործվող «հարություն», «Դատաստանի օր», «դրախտ», «դժոխք» տերմինները  ունեն սիմվոլիկ նշանակություն: Նա պնդում էր, որ «Համբարձում» նշանակում է նոր հայտնության երևան գալը, իսկ «մեռյալներից հարություն»՝ կրոնից հոգևոր առումով շեղվածների վերազարթոնք: Նրա ստեղծած համակարգը ոչ թե իսլամի բարեփոխում էր, այլ յուրահատուկ նոր տիպի կրոնական ուսմունք: Հիմնադրումից կարճ ժամանակ անց Իրանի ղեկավարությունը դաժան միջոցներով ու գնդակահարություններով (որոշ տվյալներով սպանվեցին 20 հազար հետևորդներ) ճնշեց բաբիզմի ուսմունքի հետևորդներին, սակայն բաբիզմը վերջիվերջո հանգեցրեց բահայական կրոնի հիմնադրմանը:  

Արմագեդոն – «Արմագեդոն» եզրույթն օգտագործվում է Նոր հունական կտակարանում (Հայտնություն 16։16): Համաձայն այս վարդապետության Մեսիան պետք է վերադառնա երկիր և Արմագեդոնի ճակատամարտում պարտության մատնի նախաքրիստոսին (“գազանին”) և սատանային։ Այնոյհետև սատանայի մարմինը կնետվի մի անհատակ փոս կամ ձոր ու այնտեղ կմնա 1000 տարի։ Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության դավանաբանության մեջ առանցքային գաղափարներից է և խորհրդանշում է Քրիստոսի և սատանայի ուժերի միջև վերջին ճակատամարտը: Արմագեդոն բառը սկզբնապես տեղանուն էր Պաղեստինում, ուր հաճախակի զինված բախումներ էին տեղի ունենում: Համաձայն այս ուսմունքի Արմագեդոնի ժամանակ երկնքից հուր կթափվի մեղավոր մարդկության վրա և կփրկվեն միայն Եհովայի վկաները: