Հետ գնալ

Խղճի ազատություն

Խղճի ազատություն – քաղաքացիներին տրված իրավունք՝ դավանելու կամ չդավանելու ցանկացած կրոն կամ կրոնական պաշտամունք: Խղճի ազատության իրավունքը սովորաբար ամրագրվում է տվյալ երկրի սահամանդրությամբ կամ օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը 1991թ. հունիսի 17-ին ընդունել է խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, որը հետագայում լրամշակվել է:

Հարցազրույց իրավապաշտպան, խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանի հետ։ 1. Դուք սովետական տարիներին եղել եք քաղաքական բանտարկյալ։ Քաղաքական ճամբարներում, բանտերում, աքսորում քիչ չէին նաեւ կրոնական «հանցանքների» համար դատապարտված անձինք՝ խղճի կալանավորները։ Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ վտանգ էին ներկայացնում սովետական պետության համար։ Սովետական պետության համար, ըստ հենց...

Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության անդամներին Հայաստանում ամենաշատն են մեղադրում տնետուն այցելելու, իրենց գրքույկներն ու թերթոններն առաջարկելու և քարոզելու համար` այս գործելաոճը որակելով հոգեորսություն: Վերջին տարիներին հայաստանաբնակ Եհովայի վկաները սկսել են իրենց գրականությունը նաեւ փողոցային շարժական ստենդների միջոցով տարածել ու ներկայացնել, ինչը վիրավորանքների ու սպառնալիքների նոր...

«Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունք. այդ իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատություն…»

Ես այն սերնդից եմ, որը շատ լավ հիշում է, թե ինչպես խորհրդային միության փլուզումից հետո փողոցներում հայտնվեցին մարդիկ, որոնք առաջարկում էին լսել Աստծո խոսքը՝ ներկայացնելով կրոնական իրենց համոզմունքները: Հետո նման մարդիկ սկսեցին ծեծել բնակարնների դռները՝ նույն առաջարկություններով: Իմ ընտանիքը, այդ թվում եւ ես, Հայ առաքելական...

Ուղենիշ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմական կանոնադրության Համապատասխան ներպետական օրենսդրությունը ՀՀ ընտանեկան օրենսգիրք Թոլեդոյի ուղեցուցային սկզբունքները հանրային դպրոցներում կրոնների և հավատքների ուսուցման վերաբերյալ Խղճի եվ կրոնական ազատությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը Կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին (Եվրոպայի խորհուրդ) Կոնվենցիա քաղաքացիական և քաղաքական...

Գործ թիվ 23459/03 Մեծ Պալատ 11/07/2011 (Համառոտագիր) Արա Ղազարյան, «Համագործակցություն հանուն Ժողովրդավարության կենտրոն» Մարդու իրավունքների եվրոպական դատարան Փաստերը Փաստերի համար տե՛ս սույն գործով առաջին վճռի համառոտագիրը կամ Մեծ Պալատի վճռի ամբողջական տեքստը: Վճռի բողոքարկումը Դիմողը 2010 թվականի մայիսի 10-ին բողոքարկել է Պալատի որոշումը վերադաս ատյանին՝...

Դահլաբն ընդդեմ Շվեյցարիայի (42393/98) 15.02.2001-ին անընդունելի է ճանաչվել Դահլաբը (նախնական դպրոցի ուսուցիչ), ով կրոնափոխվել էր և Իսլամ ընդունել, բողոքել է դպրոցի վերադաս մարմինների` դասավանդելիս գլխաշոր կրելն արգելելու մասին որոշման դեմ, որը 1997թ. հաստատվել էր դատարանի կողմից: Նախքան այդ նա մի քանի տարի դպրոցում գլխաշոր կրել...

Բուսկարինին և այլք ընդդեմ Սան Մարինոյի (դիմում թիվ 24645/94) Մեծ պալատի 18.02.1999-ի որոշումը 1993թ, Սան Մարինոյի խորհրդարանի անդամներից պահանջվել է իրենց մանդատները ստանալու համար երդվել Ավետարանով, ինչը, իրենց կարծիքով, ցույց է տալիս, որ քաղաքական հիմնարար իրավունքի իրականացումը պայմանավորված էր որոշակի կրոնի հրապարակային դավանումով: Դատարանը արձանագրել...