Գայանե Մկրտչյան. Կարծրատիպերից ազատվելը խիստ կարեւոր է լրագրողի համար

Գայանե Մկրտչյան. Կարծրատիպերից ազատվելը խիստ կարեւոր է լրագրողի համար

10873474_10152863526422906_2695714161190694291_oԵս այն սերնդից եմ, որը շատ լավ հիշում է, թե ինչպես խորհրդային միության փլուզումից հետո փողոցներում հայտնվեցին մարդիկ, որոնք առաջարկում էին լսել Աստծո խոսքը՝ ներկայացնելով կրոնական իրենց համոզմունքները: Հետո նման մարդիկ սկսեցին ծեծել բնակարնների դռները՝ նույն առաջարկություններով: Իմ ընտանիքը, այդ թվում եւ ես, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ ենք:

Զգում էի, որ տրամադրվածությունը կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ խիստ բացասական էր, ինչը նաեւ ազդեցություն էր թողնում ինձ վրա: Տարիներ անց՝ արդեն լրագրողի մասնագիտություն ձեռք բերելով եւ լուսաբանելով նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերբերվող բազմաթիվ

խնդիրներ, հասկացա, որ յուրքանչյուր ոք ունի խղճի եւ դավանանքի ազատության իրավունք, եւ դա մարդու հիմնարար ազատություններից մեկն է:

Համոզմունքներս ավելի ամրապնդվեցին, երբ 2012 թվականին լրագրողկան մի ծրագրով մեկնեցի ԱՄՆ եւ երկու շաբաթով հյուրըկնալվեցի ամերիկյան մի ընտանիքում, որի անդամները կրոնական կազմակերպություններից մեկի անդամ էին: Հիանալի ընտանիք էր, ամուսիններն՝ իրենց գործի պրոֆեսիոնալներ: Մի քանի անգամ ինձ հրավիրեցին իրենց հետ գնալ եկեղեցի, մասնակցել հավաքներին: Ես միանում էի նրանց, լսում նրանց ընկերներին, հարգում նրանց կարծիքն ու մոտեցումները, հետաքրքվում էին, թե ես ո՞ր եկեղեցու անդամ եմ: Պատմում էի առաքելական եկեղեցու մասին, սակայն ամենակարեւորն այն էր, որ վերջանակապես կոտրվեցին իմ մեջ բուն դրած կարծրատիպերը, ինչը խիստ կարեւոր է լրագրողի համար: Հիմա այլ կերպ եմ մտածում:

Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, ղեկավարները վստահում են ինձ որպես լրագրողի, քանի որ ես ներկայացնում են հավասարակշռված նյութ, ընդգրկելով նյութում բոլոր կողմերին, լինելով անաչառ ու չեզոք:

Ի դեպ՝ կրոնական կազմակերպությունների ղեկավարները խուսափում են լրագրողներից, քանի որ հայաստանյան մեդիա դաշտում նրանք ավելի շատ քարկոծվում են:

Ամեն դեպքում կարծում եմ՝ ինչպիսին էլ լինի լրագրողի անձնական կարծքին ու վերաբերմունքը (եւ ոչ միայն այս խնդրին) նա պարտավոր է լինել պրոֆեսիոնալ՝ ներկայացնելով հավասարակշռված ու չեզոք նյութ, հիմք ընդունելով ու հարգելով մարդու խղճի և կրոնի ազատության իրավունքը:

No Comments

Sorry, the comment form is closed at this time.