Խղճի ազատություն
Խղճի ազատություն – քաղաքացիներին տրված իրավունք՝ դավանելու կամ չդավանելու ցանկացած կրոն կամ կրոնական պաշտամունք: Խղճի ազատության իրավունքը սովորաբար ամրագրվում է տվյալ երկրի սահամանդրությամբ կամ օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը 1991թ. հունիսի 17-ին ընդունել է խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, որը հետագայում լրամշակվել է: