Հետ գնալ

Կաթողիկոս

Կաթողիկոս (հուն.՝ katholikos – համընդհանուր, տիեզերական) – Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր գերագույն առաջնորդը, որի ամբողջական անվանումն է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Հայ եկեղեցում, բացի Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոսից, գործում է նաև Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսությունը՝ իր կաթողիկոսի ղեկավարությամբ: ԱմենայնՀայոց կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը եռափուլ ընտրությունների արդյունքում, որից հետո նա օծվում է եպիսկոպոսների կողմից:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից է, որն ունի բացարձակ ինքնուրույնություն իր կյանքի կարգավորման հարցում: 1441 թ. Մայր Աթոռը Կիլիկիայից վերադառնում է Էջմիածին եւ կաթողիկոս ընտրում Կիրակոս Վիրապեցուն (1441-1443): Կիլիկիայում հիվանդության պատճառով մնացած Գրիգոր IX (1439-1441) կաթողիկոսից հետո Կիլիկիայում ստեղծում է Մեծն...

Սքեմը (ֆարաջա) հոգևորականների առօրեական զգեստն է, որը վերևից ներքև իջնող լայն պատմուճան է, առջևը՝ բաց, թևերը՝ լայն, քղանցքները՝ ընդարձակ, առաջամասը՝ իրար վրա գալով, օձիքի մոտ կոճկվելով: Զգեստի մասերն են պարեգոտը, վերարկուն, վեղարը, փակեղը և փիլոնը: Այս զգեստը հագնում են Հայ եկեղեցու բոլոր հոգևորականները՝ սարկավագից մինչև...

Զրույց կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Հաղորդումը ՀԱԵ կառուցվածքի, երկու կաթողիկոսությունների՝ Էջմիածնի և Անթիլիասի հարաբերությունների, դրանց տարբերությունների և նմանությունների մասին է։ Հայ Առաքելական Եկեղեցի՝ Էջմիածին և Անթիլիաս: Armenian Apostolic Church (AAC): Ejmiadzin an from EPF Armenia on Vimeo.

Հոգեգալուստը կամ պենտեկոստեն (հիսնօրյակ) Նոր կտակարանի Գործք Առաքելոց գրքի երկրորդ գլխում նկարագրված իրադարձությունն է, երբ Հիսուս Քրիստոսի հարությունից հիսուն օր անց, նրա խոստումի համաձայն, սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ առաքյալների ու աշակերտների վրա, և նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով: Հոգեգալուստի տոնը տատանվում է մայիսի...

Վեղարը (լատ. velum՝ փող կամ velarium՝ վարագույր) քրիստոնյա կուսակրոն հոգևորականների սրածայր գլխանոցն է՝ խորհրդանշում է եկեղեցու գմբեթը: Ծածկույթը առջևից իջնում է մինչև աչքերը, իսկ ետևից` գոտկատեղից քիչ ներքև։ Սովորաբար պատրաստվում է սև ասվեից կամ մետաքսից և խորհրդանշում աշխարհիկ կյանքից կուսակրոնի հրաժարումը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի վեղարին, որպես...

Պատրիարքն ուղղափառ եկեղեցական համակարգում եկեղեցու գլխավոր հոգևոր առաջնորդն է՝ պրիմասը: Պատրիարքի հոգևոր աստիճանակարգը հաստատվել է 451թ. Քաղկեդոնի եկեղեցական ժողովում։ 1054թ. քրիստոնեական եկեղեցու բաժանումից (կաթոլիկ և ուղղափառ) հետո պատրիարք սկսեցին կոչվել ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդները։ Հայ Առաքելական Եկեղեցում կաթողիկոսը ևս կոչվում է Ծայրագույն Հայոց պատրիարք։ Պատրիարք...

Ոտնլվան քրիստոնեական մի շարք եկեղեցիներում (այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցում) կատարվող ծիսական գործողություն է, որի հիմքում ընկած է ավետարանական այն պատմությունը, երբ Հիսուս Քրիստոսը Վերնատանը լվաց իր 12 առաքյալների ոտքերը՝ դրանով ցույց տալով խոնարհության ու հավասարության նշան հետագա սերունդների համար: Այդ պատճառով էլ ամեն...

Ձեռնադրությունը (հուն.՝ cheirotonia – գործողություն ձեռքի ուժով) քրիստոնեական յոթ խորհուրդներից մեկն է, որով շնորհվում է հոգևոր աստիճան: Ձեռնադրության միջոցով անձը ստանում է Եկեղեցու սպասավորի սրբազան պարտականությունները կատարելու իշխանությունն ու շնորհը: Ձեռնադրության խորհուրդը միշտ կատարվում է եպիսկոպոսի կողմից, երբ նա ձեռքը դնում է կրոնական աստիճան, կարգ...