Հետ գնալ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից է, որն ունի բացարձակ ինքնուրույնություն իր կյանքի կարգավորման հարցում: 1441 թ. Մայր Աթոռը Կիլիկիայից վերադառնում է Էջմիածին եւ կաթողիկոս ընտրում Կիրակոս Վիրապեցուն (1441-1443):

Կիլիկիայում հիվանդության պատճառով մնացած Գրիգոր IX (1439-1441) կաթողիկոսից հետո Կիլիկիայում ստեղծում է Մեծն Կիլիկիո Տան Կաթողիկոսություն: 1930 թվականին Հայոց եղեռնի պատճառով կաթողիկոսությունը Կիլիկիայում տեղից տեղ է տեղափոխվում և վերջապես հաստատվում Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Անթիլիաս թաղամասում:

Կիլիկիո կաթոիկոսության իրավասության մեջ են մտնում Լիբանանի, Սիրիայի, Իրանի և Կիպրոսի թեմերը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մեծ դեր է խաղում էկումենիկ շարժման մեջ, ինչպես նաև հետամուտ է Հայ դատի արդարացի լուծմանը ու պատմական արդարության վերականգնմանը:

Հայ առաքելական եկեղեցի — պաշտոնական անունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, որի կենտրոնը Էջմիածին քաղաքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վանքն է: Եկեղեցին գլխավորում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով ցմահ ընտրվում է ազգային-եկեղեցական ժողովում: Հայ առաքելական եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն...

Կաթողիկոս (հուն.՝ katholikos – համընդհանուր, տիեզերական) – Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր գերագույն առաջնորդը, որի ամբողջական անվանումն է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս: Հայ եկեղեցում, բացի Էջմիածնում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոսից, գործում է նաև Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսությունը՝ իր կաթողիկոսի ղեկավարությամբ: ԱմենայնՀայոց...