Հետ գնալ

Հայ առաքելական եկեղեցի

Հայ առաքելական եկեղեցի — պաշտոնական անունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, որի կենտրոնը Էջմիածին քաղաքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վանքն է: Եկեղեցին գլխավորում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով ցմահ ընտրվում է ազգային-եկեղեցական ժողովում:

Հայ առաքելական եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն, որոնք հիմնականում անկախ են իրենց ներքին կյանքի կարգավորման հարցերում:

Հայ առաքելական եկեղեցին ազգային կառույց է, որի բջիջները գտնվում են սփյուռքում ու Հայաստանում՝ թեմերի ու թեմական առաջնորդների տեսքով: Հայ առաքելական եկեղեցու սկզբնավորումը կապվում է Քրիստոսի Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների անվան հետ, որոնց սկած գործը հետագայում շարունակեց Գրիգոր Լուսավորիչը` առաջին հայոց հայրապետը:

Հայ առաքելական եկեղեցին ընդունում է միայն առաջին երեք տիեզերաժողովների որոշումները և Քաղկեդոնի ժողովից սկսած մերժում որևէ դավանաբանական որոշում: Այն պատկանում է Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքին և Քրիստոսի մեջ ընդունում մարդկային ու աստվածային բնությունների միասնական գործելու ալեքսանդրյան դոգման: Հետագայում Հայ առաքելական եկեղեցին մերժողական դիրքորոշում որդեգրեց միակամության, պատկերապաշտության և այլ դոգմաների նկատմամբ:

Դարերի ընթացքում Հայ առաքելական եկեղեցին մեծ դերակատարում է ունեցել հայ ժողովրդի կյանքում և պատմության շատ էջեր դեռևս վերջնականապես ուսումնասիրված ու արժևորված չեն:

 

Զրույց կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Հաղորդումը ՀԱԵ կառուցվածքի, երկու կաթողիկոսությունների՝ Էջմիածնի և Անթիլիասի հարաբերությունների, դրանց տարբերությունների և նմանությունների մասին է։ Հայ Առաքելական Եկեղեցի՝ Էջմիածին և Անթիլիաս: Armenian Apostolic Church (AAC): Ejmiadzin an from EPF Armenia on Vimeo.

Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով,...

Հայ ավետարանական եկեղեցի – հիմնվել է 1846թ. հուլիսի 1-ին Կոստանդնուպոլսում` Հայ առաքելական եկեղեցուց հեռացած մի շարք մարդկանց ջանքերով: Այն պատկանում է բողոքական եկեղեցիների ընտանիքին՝ իր ուրույն դավանանքով ու պաշտամունքով: 19-րդ դարի կեսից Հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում։...

Ինքնավար եկեղեցի (հուն.՝ auto – ինքը, nomos — օրենք) եկեղեցի, որ ինքնակառավարման իրավունք ունի հիմնական օրենքի շրջանակներում: Առաջնորդվելով Տրուլի ժողովի 14-15-րդ կանոններով Մայր (կիրիարխալ) եկեղեցին ինքն է որոշում ինքնավար եկեղեցիների կանոնադրությունը և ինքն էլ սահմանում է նրանց իրավասության սահմանները: Այդ շրջանակներում էլ ինքնավար եկեղեցին ինքն է...

Երուսաղեմի հայոց պատրիարքություն — Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է: Հիմնադրվել է յոթերորդ դարում, երբ արաբները հայոց պատրիարքությանը տվեցին հունաց պատրիարքության հետ հավասար իրավունքներ: Աթոռանիստը Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքն է:  Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավասության տակ են Իսրայելի հայկական եկեղեցիները եւ Հորդանանի հոգևոր հովվությունը: Պատրիարքը Ս. Հակոբյանց վանքի հոգևոր եւ վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջեւ հայ համայնքի ներկայացուցիչը: Նրան ընտրում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է պատրիարքը: Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց կաթողիկողը եւ Երուսաղեմի իշխող պետության ղեկավարը: Մատենադարանից հետո, Ս. Հակոբյանց վանքում գտնվող Երուսաղեմի ձեռագրատունն աշխարհում իր քանակով հայերեն ձեռագրերի երկրորդ հավաքածուն է ` ձեռագրերի թիվը շուրջ 4 հազար: Ելնելով որոշ ձեռագրերի ստեղծման թվականից` ենթադրվում է, որ հավաքածուն սկզբնավորվել է 12-13-րդ դարերց սկսած: 1866թ. լույս է տեսնում Երուսաղեմի Հայոց պատրիարքության պաշտոնական «Սիոն» ամսագիրը (1877-1927թթ. ընդհատվել է):

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ (ԵՀԽ) – 1948թ. օգոստոսի 23-ին Ամստերդամում հիմնադրվել է էկումենիկ միջազգային կազմակերպություն, որը միավորում է ավելի քան 100 երկրներից մոտ 350 քրիստոնեական եկեղեցիներ: ԵՀԽ-ի նստավայրը ժնևում է: Բարձրագույն մարմինը ասամբլեան է, որտեղ մեծամասնություն են կազմում բողոքական ու ուղղափառ եկեղեցիները: ԵՀԽ-ն իր ուշադրության կենտրոնում...

Հարցազրույց իրավապաշտպան, խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանի հետ։ 1. Դուք սովետական տարիներին եղել եք քաղաքական բանտարկյալ։ Քաղաքական ճամբարներում, բանտերում, աքսորում քիչ չէին նաեւ կրոնական «հանցանքների» համար դատապարտված անձինք՝ խղճի կալանավորները։ Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ վտանգ էին ներկայացնում սովետական պետության համար։ Սովետական պետության համար, ըստ հենց...