Հետ գնալ

Երուսաղեմի հայոց պատրիարքություն

Երուսաղեմի հայոց պատրիարքություն — Երուսաղեմի

Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

նվիրապետական աթոռներից է: Հիմնադրվել է յոթերորդ դարում,

երբ արաբները հայոց պատրիարքությանը տվեցին հունաց

պատրիարքության հետ հավասար իրավունքներ: Աթոռանիստը

Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքն է:  Երուսաղեմի Հայոց

Պատրիարքության իրավասության տակ են Իսրայելի հայկական

եկեղեցիները եւ Հորդանանի հոգևոր հովվությունը:

Պատրիարքը Ս. Հակոբյանց վանքի հոգևոր եւ վարչական պետն է,

Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջեւ հայ համայնքի

ներկայացուցիչը: Նրան ընտրում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց

միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է պատրիարքը:

Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց կաթողիկողը եւ

Երուսաղեմի իշխող պետության ղեկավարը: Մատենադարանից հետո,

Ս. Հակոբյանց վանքում գտնվող Երուսաղեմի ձեռագրատունն

աշխարհում իր քանակով հայերեն ձեռագրերի երկրորդ հավաքածուն է

` ձեռագրերի թիվը շուրջ 4 հազար: Ելնելով որոշ ձեռագրերի ստեղծման

թվականից` ենթադրվում է, որ հավաքածուն սկզբնավորվել է 12-13-րդ

դարերց սկսած: 1866թ. լույս է տեսնում Երուսաղեմի Հայոց

պատրիարքության պաշտոնական «Սիոն» ամսագիրը (1877-1927թթ.

ընդհատվել է):

Հայ առաքելական եկեղեցի — պաշտոնական անունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, որի կենտրոնը Էջմիածին քաղաքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վանքն է: Եկեղեցին գլխավորում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով ցմահ ընտրվում է ազգային-եկեղեցական ժողովում: Հայ առաքելական եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն...