Հետ գնալ

Աղանդ

Աղանդ կամ աղանդավորությունն առաջացել է լատ. secta բառից, որը նշանակում է մտածողության ձև, ուսմունք, ուղղություն։ Աղանդ կոչել են հիմնական ուղղությունից անջատված կամ առանձնացած կրոնական համայնքին կամ խմբին, որը դավանաբանական կամ վարդապետական որոշ հարցերում ունեցել է մեծամասնությունից տարբերվող տեսակետ: Այն հիմնականում գործածում են գերիշխող դիրք ունեցող կրոնական համայնքի ներկայացուցիչները՝ փոքրամասնություն կազմող կրոնական հոսանքներին բնորոշելու համար:

Սկզբնավորման  շրջանում քրիստոնեությունը ևս համարվել է հրեական աղանդ: Գոյություն ունեն քրիստոնեական, իսլամական, հրեական և այլ կրոնական ուղղությունների ներսում ծագած աղանդներ:

Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով,...

Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության անդամներին Հայաստանում ամենաշատն են մեղադրում տնետուն այցելելու, իրենց գրքույկներն ու թերթոններն առաջարկելու և քարոզելու համար` այս գործելաոճը որակելով հոգեորսություն: Վերջին տարիներին հայաստանաբնակ Եհովայի վկաները սկսել են իրենց գրականությունը նաեւ փողոցային շարժական ստենդների միջոցով տարածել ու ներկայացնել, ինչը վիրավորանքների ու սպառնալիքների նոր...

Արշալույս Մղդեսյան Կրոնական փոքրամասնությունների խնդիրը նուրբ, զգայուն եւ հետաքրքիր թեմա է: Այն շոշափում է հասարակության կրոնական զգացմունքները, եւ պետք է չափազանց զգույշ լինել դրանց առնչվելիս: Երբ նոր էի սկսել անդրադառնալ այս խնդիրներին, թեման միաժամանակ ծանոթ եւ անծանոթ էր թվում ինձ: Մի կողմից՝ ծանոթ էի Հայ...

Փախստատերտերականներ — Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում 17-րդ դարում առաջացած հնադավանության երեք հիմնական ուղղություններից է: Փախստատերտերականները հնադավանության այն թևն է, որը առավել մոտ է կանգնած ավանդական ուղղափառ եկեղեցուն: Ձևավորվել է 17-րդ դ. երկրորդ կեսին և իր անունը ստացել է այն պատճառով, որ սեփական համայնքներ է ընդունել...

Մանիքեյությունը 3-րդ դարում Պարսկաստանում առաջացած կրոնական ուղղություն է, որի հիմնադիրն է համարվում Մանին (216-276թթ.): Մանիքեյությունը զրադաշտական կրոնի ու քրիստոնեության յուրօրինակ սինթեզ էր: Զրադաշտականության նման մանիքեյականությունը ուներ դուալիստական բնույթ, այսինքն ընդունում էր կեցության երկու հիմնական սկզբների՝ բարու ու չարի, լույսի ու խավարի հակասությունը, ինչպես նաև քրիստոնեական մեսիանականությունը,...

Հերձված – նույն կրոնական ուղղության ներսում վարդապետական-դիսցիպլինար տարբերություններով առանձնացված կրոնական առանձին շարժում, որը դոգմատիկ հարցերում նույնական է այն կրոնական ուղղությանը, որից առանձնացել է: Վաղ շրջանի եկեղեցական կառույցից զատկական, կրկնամկրտության հարցերում ունեցած տարաձայնությունների պատճառով անջատվեցին դոնատական, նովատի հերձվածները: Հետագայում դրանց քանակը առավել մեծ դարձավ: Երբեմն հերձված...

Հերետիկոսություն (հին հուն.՝ hairesis- ընտրում եմ, ըմբռնում եմ, իսկ ավելի ուշ՝ ուսմունք, դպրոց, կրոնական աղանդ): Դրանք այն ուսմունքներն են, որոնք գործում են տվյալ կրոնական աշխարհայացքի շրջանակներում, բայց հակադրվում են տիրապետող հավատքի հիմնական սկզբունքներին և շեղվում են դրանցից: Ինչպես բոլոր կրոններում, այնպես էլ քրիստոնեության մեջ հերետիկոսությունները ունեն...

Կումրանյան ձեռագրեր – Մեռյալ ծովի հյուսիսարևմտյան ափին գտնվող քարանձավներում հայտնաբերված հին ձեռագրեր, որոնք իրենց անվանումը ստացել են հայտնաբերման տեղանքի անունով: Առաջին փաթեթները գտնվել են 1947թ., իսկ հետագա հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են ևս 40 հազար տարբեր մեծության պատառիկներ հին հրեական ու արաբերեն լեզուներով: Դրանք մոտավորապես...