Արշալույս Մղդեսյան. Կրոնական կազմակերպությունները տարբեր են. պետք չէ նրանց ընդհանրացնել

Արշալույս Մղդեսյան. Կրոնական կազմակերպությունները տարբեր են. պետք չէ նրանց ընդհանրացնել

10534749_10203659657884631_8776893916049398536_nԱրշալույս Մղդեսյան

Կրոնական փոքրամասնությունների խնդիրը նուրբ, զգայուն եւ հետաքրքիր թեմա է: Այն շոշափում է հասարակության կրոնական զգացմունքները, եւ պետք է չափազանց զգույշ լինել դրանց առնչվելիս:

Երբ նոր էի սկսել անդրադառնալ այս խնդիրներին, թեման միաժամանակ ծանոթ եւ անծանոթ էր թվում ինձ: Մի կողմից՝ ծանոթ էի Հայ եկեղեցու պատմությանը, ընդհանրապես կրոնական կազմակերպությունների գործունեությանը, սակայն մյուս կողմից՝ իմ մեջ էլ կային կարծրատիպեր, որոնք ջարդվում էին, երբ խորանում էի թեմայի մեջ:

Իրականում կրոնական կազմակերպությունները տարբեր են։ Նրանցից շատերն ունեն շատ ռացիոնալ պահանջներ, ինչն ամենեւին չի նշանակում, որ  սխալ է Հայ Առաքելական Եկեղեցին: Իհարկե այդ կազմակերպությունների եւ Հայ Առաքելական Եկեղեցու միջեւ որոշակի պայքար է ընթանում։ Կա կրոնական կազմակերպություն, որը խնդիր ունի նաեւ պետության մակարդակով, քանի որ քարոզում է բանակ չգնալու գաղափարը: Բայց բոլոր կազմակերպությունները տարբեր են։

Ամեն անգամ պետք է հայացք գցել առանձին կազմակերպության վրա  եւ չընդհանրացնել բոլորին։ Երբ այդպես ես մոտենում խնդրին` կարծրատիպերը սկսում են ջարդվել․․․

Հայ Առաքելական Եկեղեցին կրոնական փոքրամասնություններին անվանում է աղանդ, եւ մեր շատ լրատվամիջոցներ էլ նույնությամբ կրկնում են այս բառը: Մինչդեռ ՀՀ սահմանադրությամբ եւ միջազգային օրենքներով՝ դրանք կրոնական կազմակերպություներ են: Շատ քաղաքացիներ վիրավորվում են, երբ իրենց անվանում են աղանդավորներ, այսինքն՝ շեղվածներ։ Կարեւոր է հասկանալ, որ դա նրանց ընտրությունն է, ոչ թե շեղումը։

Ինքս կրոնական կազմակերպություններ եմ անվանում նրանց: Եղել են դեպքեր, երբ ցանկացել եմ ցույց տալ եկեղեցու դիրքորոշումը, այդ դեպքում գրել եմ, որ եկեղեցին անվանում է նրանց «աղանդ»:  Իմ հորդորն է լրագրողներին հիմնականում օգտագործել կրոնական կազմակերպություն եզրույթը:

No Comments

Sorry, the comment form is closed at this time.