Հետ գնալ

Հավատո հանգանակ

Հավատո հանգանակ – որևէ կրոնական ուղղության կամ եկեղեցու դավանաբանության հիմքը կազմող փաստաթուղթ, որտեղ համառոտ շարադրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները:

Առաջին հավատո հանգանակը ընդունվել է Նիկեայի տիեզերաժողովում 325թ. ու լրացվել 381թ. Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում: Հայ առաքելական եկեղեցին ընդունում է այս հանգանակը և չի ընդունում որևէ հետագա հավելում հանգանակի վրա, ինչը կատարվեց կաթոլիկ եկեղեցու կողմից: Հանգանակը կազմված է 12 մասերից, որտեղ խոսվում է ս. երրորդության, Հիսուս Քրիստոսի մարդեղացման, քավության, հարության, համբարձման և այլ հիմնական դոգմաների մասին:

 

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում: Քրիստոնեության դավանաբանության հիմքը Աստվածաշունչն ու Սուրբ Ավանդությունն է, ինչպես նաև՝...

Ուղղափառությունը քրիստոնեական հիմնական ուղղություններից մեկն է, որը ձևավորվել է 1054թ. մեծ սխիզմի (պառակտում) արդյունքում, երբ բաժանվեցին Հռոմի արևմտյան-կաթոլիկ և Կոստանդնուպոլսի արևելյան-ուղղափառ եկեղեցիները: Ուղղափառության դավանաբանության աղբյուրն են Աստվածաշունչը, սուրբ ավանդությունը (տիեզերական ու տեղական ժողովների որոշումները, եկեղեցու հայրերի գործերը): Ուղղափառության դավանաբանության հիմքը կազմում է Նիկեա-Կոսանդնուպոլսյան Հավատո Հանգանակը,...

Անգլիկան եկեղեցի — բողոքական հիմնական ուղղություններից մեկը, որը Անգլիայի պետական եկեղեցին է: 1534թ. պառլամենտը «Գերագույնության ակտով» Հենրիխ 8-րդ թագավորին հայտարարեց անգլիկան եկեղեցու առաջնորդ, և մինչև օրս հենց միապետն է եկեղեցու գլուխը: Կաթոլիկ եկեղեցուց անջատվելու որոշումը կայացնելուց հետո սրվեցին հարաբերությունները Վատիկանի հետ, բռնագրավվեցին կաթոլիկ եկեղեցու հողատարածքները,...

Երրորդություն – քրիստոնեական աստված, որը հանդես է գալիս երեք դեմքերով՝ հայր, որդի, ս. հոգի: Երրորդության մասին դավանանքը և դոգման ձևավորվել է արիոսականության կողմից առաջ քաշված հարցերին պատասխան գտնելու արդյունքում: Առաջին դարերում քրիստոնեական եկեղեցում նման դավանանք չի ձևավորվել: Որոշ գիտնականներ այն համարում էին հեթանոս բազմաստվածային համակարգի...