Հետ գնալ

Անգլիկան եկեղեցի

Անգլիկան եկեղեցի — բողոքական հիմնական ուղղություններից մեկը, որը Անգլիայի պետական եկեղեցին է: 1534թ. պառլամենտը «Գերագույնության ակտով» Հենրիխ 8-րդ թագավորին հայտարարեց անգլիկան եկեղեցու առաջնորդ, և մինչև օրս հենց միապետն է եկեղեցու գլուխը: Կաթոլիկ եկեղեցուց անջատվելու որոշումը կայացնելուց հետո սրվեցին հարաբերությունները Վատիկանի հետ, բռնագրավվեցին կաթոլիկ եկեղեցու հողատարածքները, այրվեցին սրբապատկերներ ու ոչնչացվեցին բազմաթիվ մասունքներ: Անգլիկան եկեղեցին վերացրեց բարձրաստիճան հոգևորականների ամուսնության արգելքը, իսկ հետագայում կանայք ևս իրավունք ստացան բարձրագույն նվիրապետության շարքերն անցնելու:

1571թ. հաստատվել է Անգլիկան եկեղեցու 39 հոդվածներից բաղկացած Հավատո հանգանակը: Անգլիկան եկեղեցին յուրահատուկ միջանկյալ տեղ է զբաղեցնում կաթոլիկության և բողոքականության միջև: Այն ընդունում է բողոքականների անձնական հավատով փրկության սկզբունքը և եկեղեցու փրկիչ ուժի մասին կաթոլիկյան մոտեցումը:

Անգլիկան եկեղեցին պահպանեց եկեղեցական հիերարխիան և շքեղ պաշտամունքը: Անգլիայում գործում է երկու եկեղեցական կենտրոն՝ Քենթրբերիի ու Յորքի: Քենթրբերիի արքեպիսկոպոսը եկեղեցու պրիմաս-առաջնորդն է:

Պրեսբիտերական եկեղեցին 16-րդ դարում Անգլիայում ու Շոտլանդիայում բողոքականության կալվինական ճյուղից առանձնացած եկեղեցիներն են, որոնք պահանջում էին վերադառնալ եկեղեցու նախնական կառուցվածքին և եկեղեցու նվիրապետական աստիճանակարգում ճանաչում էին միայն պրեսբիտերի աստիճանը։ Հետևաբար հերքում էին եպիսկոպոսությունը և պահանջում էին եկեղեցին անջատել պետությունից: Վերջին պահանջը ուղղված էր Անգլիկան եկեղեցու...

Մեթոդիստական եկեղեցիn բողոքական ուղղություններից է, որն անջատվել է Անգլիկան եկեղեցուց: Այս ուղղության առաջացումը կապում են Աստվածաշնչի մեթոդիկ կամ համակարգված ուսումնասիրման, ինչպես նաև ծեսերի և եկեղեցական այլ կարգերի կատարման համար Օքսֆորդի համալսարանում 1729թ. Ուեսլի եղբայրների կողմից «սուրբ ակումբի» հիմնադրման հետ, որի անվանումը հեգնաբար նրանց տվեցին այլ...

Մաքրակրոնները կամ պուրիտանները (լատ.՝ purus — մաքուր) կրոնական շարժում է բողոքականության ճյուղ համարվող կալվինիզմի ներսում։  Առաջացել է 16-17-րդ դարերում Անգլիայում և Շոտլանդիայում և հաճախ նույնացվել հենց կալվինիզմի հետ: Այս ուղղության հետևորդները կալվինականության գաղափարների առավել հետևողական անդամներն էին: Նրանք պահանջում էին անգլիական եկեղեցու պաշտամունքը, ծեսերը մաքրել...

Բողոքականություն (լատ.՝ protestatio – հռչակում, հանդիսավոր հայտարարություն) – քրիստոնեության հիմնական մեծ ուղղություններից մեկը, որն իր հերթին բաժանված է հազարավոր ուղղությունների, ճյուղերի, դենոմինացիաների: Բողոքականության առաջացման ժամանակաշրջան է համարվում 16-րդ դարը՝ ռեֆորմացիայի շրջանը, երբ կաթոլիկ եկեղեցու կեղեքումները այլևս անտանելի էին դարձել ոչ միայն գյուղացիության, այլ նաև իշխանական տների ներկայացուցիչների համար: Բողոքականության սկզբնավորող է համարվում Մարտին...