Հետ գնալ

Թեիզմ

Թեիզմ (հուն.՝ theos — աստված) — կրոնափիլիսոփայական ուսմունք, որի հիմքում ընկած է անձնավոր աստծո՝ որպես աշխարհն արարծ ու այն ղեկավարող գերբնական էակի պատկերացումը: Ի տարբերություն դեսիտական «անգործունյա» աստծո, թեիստական աստված ակտիվ ներգործում է բոլոր նյութական ու հոգևոր գործընթացների վրա: Թեիստական են բոլոր ժամանակակից կրոնները՝ քրիստոնեությունը, իսլամը, հրեական կրոնը: Այն իր էությամբ իդեալիստական է ու հակադրվում է մատերիալիստական աշխարհայացքին:

Պանթեիզմը (հուն.՝ pan – ամենը, theos — աստված) փիլիսոփայական ուսմունք է, որը աստծուն «տարրալուծում» է բնության մեջ կամ նույնացնում բնության հետ: Պանթեիստական փիլիսոփայության աղբյուրները գտնվում են ստոիկների ու նեոպլատոնականների փիլիսոփայության մեջ:

Աթեիզմը (հուն.՝ a – ժխտական մասնիկ է և theos – աստված, բառացի՝ աստվածամերժողություն) գաղափարախոսություն է, որը մերժում է Աստծո գոյությունը, հանդերձյալ կյանքը, մեռյալների հարությունը և ընդհանրապես կրոն երևույթը: Մատերիալիստական աշխարհայացքի կարևոր բաղադրիչներից է: Մատերիալիստական գաղափարախոսության դիրքերից բացատրում է հավատքի ու կրոնի առաջացման պատճառները, տալիս բնության...

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) 2014 թվականից ի վեր, գրեթե ամեն տարի հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև միգրանտների մասին հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։   Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված...

Հարցազրույց իրավապաշտպան, խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանի հետ։ 1. Դուք սովետական տարիներին եղել եք քաղաքական բանտարկյալ։ Քաղաքական ճամբարներում, բանտերում, աքսորում քիչ չէին նաեւ կրոնական «հանցանքների» համար դատապարտված անձինք՝ խղճի կալանավորները։ Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ վտանգ էին ներկայացնում սովետական պետության համար։ Սովետական պետության համար, ըստ հենց...

Մատերիալիզմը (լատ.՝ materials — նյութական) փիլիսոփայական հիմնական ուղղություններից մեկն է, որն  իդեալիզմին հակառակ, ընդունում է կեցության (մատերիայի) առաջնությունը գիտակցության նկատմամբ: Մատերիալիզմը առաջնային է համարում մատերիան, կեցությունը, իսկ գիտակցությունը՝ երկրորդային, ածանցյալ: Մատերիալիզմը չի ընդունում աշխարհի արարումը գերբնական ուժի կողմից, այլ համարում է, որ մատերիան կարող է...

Ամալրիկյանները 12-րդ դարում առաջացած կրոնական հոսանք է, որը իր անվանումը ստացել է հիմնադրի՝ Ամորիի անունից: Նրա դավանաբանության հիմքը կազմում էր միստիկական պանթեիզմը՝ հավատն առ այն, որ աշխարհում ամեն ինչ կատարվում է աստծո կողմից, և արարիչ աստված ինքը հանդես է գալիս այս առարկաների ու երևույթների մեջ:...