Հետ գնալ

Սուննա

Սուննան (արաբ.՝ նախնիներից եկող սովորություն) հին արաբական համայնքում վարքի կանոնների և սովորույթների հավաքածու է, որը փոխեց իր իմաստը Մուհամեդի կողմից իսլամի հիմնադրումից հետո և սկսեց նշանակել Մուհամեդ մարգարեի գործողությունների, արարքների և ասույթների մասին պատմվածքների (հադիսներ) ամբողջություն:

Սկզբնապես դրանք փոխանցվում էին բանավոր, սակայն Մուհամեդի մահից որոշ ժամանակ անց անհրաժեշտություն առաջացավ դրանք գրի առնել՝ չաղավաղելու ու չփոփոխելու նպատակով: Սուննայի առաջացումը բացատրվում է նաև նրանով, որ Ղուրանը չի տալիս բոլոր հարցերի պաասխանները և այդ պատճառով էլ այս ժողովածուն իսլամադավանների համար Ղուրանից հետո երկրորդ կարևոր գիրքն է:

Սուննիզմն իսլամի երկու գլխավոր ուղղություններից մեկն է, որը գերիշխող է իր տարածվածությամբ: Սուննիները ճանաչում են ոչ միայն Ղուրանի, այլ նաև Սուննայի հեղինակությունը և նշանակությունը մահմեդականի կյանքում: Սուննիզմը ծագել է 7-րդ դարի կեսերին Արաբական թերակզում՝ իսլամի ներսում տեղի ունեցած բաժանման արդյունքում: Այդ ժամանակ մահմեդականների մեծամասնությունը մերժեց...

Շարիաթը (արաբ.՝ օրենսդրություն) Ղուրանի ու սուրբ ավանդության՝ սուննայի հիման վրա կազմված իսլամական օրենքների ժողովածու է, որը բովանդակում է պետական, ժառանգական, քրեական, ամուսնաընտանեկան իրավունքի նորմեր, հաջի ու հազավաթի մասին հրահանգներ, կարգավորում է աղոթքը, պասը և այլն: Մշակվել է արաբական խալիֆայությունում՝ 7-12-րդ դարերում։ Մահմեդական երկրների մեծ մասում...

Իսլամ (արաբ.՝ հնազանդություն) – համաշխարհային կրոններից է և առաջացել է 7-րդ դարում Արաբական թերակղզում Մուհամմեդ մարգարեի (մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզչության արդյունքում: Իսլամի դավանաբանությունը շարադրվում է սուրբ գրքում՝ Ղուրանում, որին լրացնում են սուրբ ավանդությունը՝ սուննան և Մուհամեդի կյանքի պատմությունները՝ հադիսները: Իսլամի...