Պատրիարք
Պատրիարքն ուղղափառ եկեղեցական համակարգում եկեղեցու գլխավոր հոգևոր առաջնորդն է՝ պրիմասը: Պատրիարքի հոգևոր աստիճանակարգը հաստատվել է 451թ. Քաղկեդոնի եկեղեցական ժողովում։ 1054թ. քրիստոնեական եկեղեցու բաժանումից (կաթոլիկ և ուղղափառ) հետո պատրիարք սկսեցին կոչվել ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդները։ Հայ Առաքելական Եկեղեցում կաթողիկոսը ևս կոչվում է Ծայրագույն Հայոց պատրիարք։ Պատրիարք են կոչվում նաև Կոստանդնուպոլսի ու Երուսաղեմի հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները: