Անտերտերականներ
Անտերտերականներ – Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատված հնադավանության հոսանքներից մեկն է, որն առաջացել է 17-րդ
դարում։ Մերժում է ուղղափառ եկեղեցու հիերարխիան ու քահանայության խորհուրդը:
Անտերտերականները գտնում են, որ Նիկոն պատրիարքի ժամանակից սկսած (17-րդ դար) ուղղափառությունը հեռացել է ճշմարիտ հավատքից և օրինական հովիվների գոյությունը դարձել է անհնար: Ըստ այս ուսմունքի՝ յուրաքանչյուր քրիստոնյա հոգևորական է: Խորհուրդներից ընդունում են մկրտությունն ու խոստովանությունը: