Հետ գնալ

Պաս

Կերակրի կամ դրա առանձին տեսակների վրա կրոնական արգելքները կամ սահմանափակումներն անվանում են պաս : Բոլոր կրոններում պասը կոչված է արգելքների միջոցով հավատացյալներին կենտրոնացնել ինքնամաքրման, ինքնակատարելագործման ու սեփական անձի վերանորոգման վրա:

Պասը դեռևս գոյություն է ունեցել քրիստոնեությունից առաջ ու կոչված է եղել կանխարգելելու կենդանիների մորթը ծնելիության ակտիվ շրջանում: Այդ պատճառով էլ պասի արգելքը կիրառվում է հիմնականում մսամթերքների ու կաթնամթերքների նկատմամբ:

Մեկօրյա ու բազմօրյա պասերի քանակը տարվա մեջ կազմում է համարյա երկու հարյուր օր: Կենտրոնականը համարվում է Մեծ պահքը՝ Զատկից առաջ ընկած քառասնօրյա շրջանը, որի նախատիպն է համարվում Քրիստոսի 40-օրյա փորձությունը անապատում և հրեաների 40-ամյա դեգերումները մինչը խոստացված երկիր հասնելը: Պասի առավել խիստ տեսակ է համարվում ծոմապահությունը, երբ գործում է սննդի բացարձակ արգելքը:

Ֆիլմը նկարահանվել է 2013 թ. «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Սպասում (full version) from EPF Armenia on Vimeo.

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի ամենամյա մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել խնդրի անաչառ և բազմակողմանի լուսաբանումը, ուշադրություն սևեռել Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։ Մրցույթը կընդգրկի 2015 թվականի օգոստոսից...

Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով,...

Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության անդամներին Հայաստանում ամենաշատն են մեղադրում տնետուն այցելելու, իրենց գրքույկներն ու թերթոններն առաջարկելու և քարոզելու համար` այս գործելաոճը որակելով հոգեորսություն: Վերջին տարիներին հայաստանաբնակ Եհովայի վկաները սկսել են իրենց գրականությունը նաեւ փողոցային շարժական ստենդների միջոցով տարածել ու ներկայացնել, ինչը վիրավորանքների ու սպառնալիքների նոր...

Գայանե Սարգսյան Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակչուհի, 22-ամյա Մարիայի կողմից երեք ամսական որդուն մանկատուն հանձնելու մասին իմացանք դեռ նախորդ տարեվերջին: Փորձեցինք կապ հաստատել նրա հետ՝ հասկանալու համար որդուն լքելու պատճառներն ու փորձել աջակցել նրան: Մարիայի հետ սկզբնական շրջանում հանդիպել չհաջողվեց. նա Երևանում էր, խոստացավ Վանաձոր...

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am Ալին խալիֆ է ընտրվում: Աիշայի ապստամբության ճնշումից հետո Ալին արշավում է Դամասկոսում իշխող Մուավիայի դեմ: Գրեթե հաղթելով ճակատամարտը՝ Ալին որոշում է բանակցություններ վարել հակառակորդի հետ, ինչով դժգոհություն է առաջացնում սեփական զինակիցների մոտ: Տասներկու հազար զինվոր լքում է Ալիի բանակը՝ իրենք իրենց անվանելով խարիջիներ (հրաժարվածներ, լքածներ)...

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am Մադինա տեղափոխվելուց հետո մարգարեի և հրեական ցեղերի հարաբերությունները լարվում են, ինչն ավարտվում է մի քանի ցեղերի վտարմամբ կամ ոչնչացմամբ: Մարգարեն այդ հողերը Ալլահի սեփականությունն է հռչակում, և ստեղծվում է այն օրենքը, ըստ որի հողը համայնքինն է, և միայն եկամուտն է սեփականացվում: Սրան զուգահեռ...

Հարցազրույց իրավապաշտպան, խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանի հետ։ 1. Դուք սովետական տարիներին եղել եք քաղաքական բանտարկյալ։ Քաղաքական ճամբարներում, բանտերում, աքսորում քիչ չէին նաեւ կրոնական «հանցանքների» համար դատապարտված անձինք՝ խղճի կալանավորները։ Ովքե՞ր էին նրանք եւ ի՞նչ վտանգ էին ներկայացնում սովետական պետության համար։ Սովետական պետության համար, ըստ հենց...

Բուրվառը շղթաներից կազմված և մանր բոժոժներով զարդարված խնկարկելու սպասք է, որի մեջ դրվում է կրակն ու խունկը: Շղթաների վրա ամրացված փոքր բոժոժները, զանգակները բուրվառի շարժման ժամանակ երաժշտական ձայն են հանում: Բուրվառի հիմնական կառույցի մեջ դրվում է մի փոքր կրակ դրա վրա էլ խունկ, Բուրվառակրի շարժման...