Հետ գնալ

Մուհամեդ

Մուհամեդը (570/1 — 632 թթ.) իսլամական կրոնի հիմնադիրն է, որին մուսուլմաններն ընդունում են որպես Ալլահի մարգարե, ով մարդկանց հաղորդեց Աստծո կամքը: Համաձայն իսլամական ուսմունքի՝ Ալլահը Մուհամեդի միջոցով մարդկանց տվել է Ղուրանը, որտեղ էլ ամփոփված են իսլամական կրոնի հիմնական սկզբունքները:

Մուհամեդը ծնվել է Մեքքա քաղաքում, որբացել է վաղ հասակում, իսկ հետագայում ամուսնացել է հարուստ այրի Հադիջայի հետ ու դարձել վաճառական: 610թ. նա իրեն հռչակել է Ալլահի մարգարե (ան-Նաբի) ու առաքյալ (ռասուլ): Իսլամական դավանանքը ընդունում է Մուհամեդից առաջ բազմաթիվ այլ մարգարեների, որոնց շարքում նաև Հիսուսին (Իսա), սակայն համարում են, որ մարդիկ նրան սխալ են հասկացել ու նրան դարձրել Աստծո որդի:

Մարգարեների շարքում վերջինը Մուհամեդն է, այդ պատճառով պետք է լսել նրա խոսքը և ընդունել Ղուրանի անվերապահ հեղինակությունը: Մուհամեդի կյանքի շատ դրվագներ հիմք են դարձել իսլամական համայնքի (ումմա) վարքագծային կանոնների ձևավորման համար: Քարոզչության սկզբնական շրջանում նա անհաջողության է մատնվում Մեքքայում և 622թ. տեղափոխվում Մեդինա (հիջրա): 630թ. նրան հաջողվում է գրավել Մեքքան ու հիմք դնել Արաբական մեծ խալիֆայության ստեղծմանը:

Այսօր իսլամական համայնքներ գոյություն ունեն աշխարհի ավելի քան 120 երկրներում։ 28 երկրներ իսլամին պետական կարգավիճակ են տվել։ Մեծությամբ երկրորդ համաշխարհային կրոնն է։ Բաժանված է շիա և սուննի մեծ ուղղությունների:

Սուննիզմն իսլամի երկու գլխավոր ուղղություններից մեկն է, որը գերիշխող է իր տարածվածությամբ: Սուննիները ճանաչում են ոչ միայն Ղուրանի, այլ նաև Սուննայի հեղինակությունը և նշանակությունը մահմեդականի կյանքում: Սուննիզմը ծագել է 7-րդ դարի կեսերին Արաբական թերակզում՝ իսլամի ներսում տեղի ունեցած բաժանման արդյունքում: Այդ ժամանակ մահմեդականների մեծամասնությունը մերժեց...

Սուննան (արաբ.՝ նախնիներից եկող սովորություն) հին արաբական համայնքում վարքի կանոնների և սովորույթների հավաքածու է, որը փոխեց իր իմաստը Մուհամեդի կողմից իսլամի հիմնադրումից հետո և սկսեց նշանակել Մուհամեդ մարգարեի գործողությունների, արարքների և ասույթների մասին պատմվածքների (հադիսներ) ամբողջություն: Սկզբնապես դրանք փոխանցվում էին բանավոր, սակայն Մուհամեդի մահից որոշ...

Ռամադանն (արաբ.՝ «օրհնված») իսլամական լուսնային օրացույցի իններորդ ամիսն է, որի ընթացքում մահմեդականները կատարում են հավատքի հինգ սյուներից մեկը՝ պասը (սաում): Ամբողջ ամսվա ընթացքում պահպանվում է խիստ պահք, որի ժամանակ պետք է հրաժարվել սննդից, ջրից և ինտիմ հարաբերություններից արևածագից մինչև մայրամուտ, երբ սև թելը սկսում է տարբերվել...

Շիիզմն իսլամի երկու գլխավոր ուղղություններից մեկն է, որն սուննիզմի հետ համեմատած, ավելի փոքրաքանակ է: Շիիզմը միավորում է տարբեր համայնքներ, որոնք ընդունում են Մուհամեդի զարմիկ Ալի իբն Աբու Թալիբային ու նրա ժառանգներին որպես Մուհամեդ մարգարեի միակ օրինական հոգևոր ժառանգորդներ ու հետևորդներ: Ինչպես բոլոր մուսուլմանները, այնպես էլ շիաները...

Ղուրան (արաբ.՝ կուրան — ընթերցում) – իսլամական կրոնի սուրբ գիրքը, որը, համաձայն իսլամի՝ ներշնչված է Ալլահի կողմից և հանձնվել է Մուհամեդ մարգարեին Ջիբրիլ հրեշտակի միջոցով 610-632թթ. ընկած ժամանակահատվածում: Մուսուլմանների պատկերացումներով՝ Ղուրանի բնագիրը պահպանվում է Ալլահի գահի վերևում: Ղուրանի տարբեր հատվածներ գրի են առնվել տարբեր մարդկանց...

Հաջ (արաբ.՝ ուխտագնացություն) – իսլամի հինգ սյուներից մեկն է, համաձայն որի՝ յուրաքանչյուր մուսուլման իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է ուխտագնացություն կատարի Մեքքա քաղաքում գտնվող Քաաբի տաճար: Ուխտագնացությունը տեղի է ունենում մուսուլմանական օրացույցի վերջին ամսվա 8-12-րդ օրերին: Այս գործողությամբ մուսուլմանները ևս մեկ անգամ իրենց...

Կաաբա կամ Կաաբի տաճար (արաբ.՝ խորանարդ) – Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում գտնվող համաիսլամական սրբատեղի: Այն ուղղանկյուն, սև քարից տաճար է, որը մինչև Մուհամեդ մարգարեի քարոզչությունը եղել է արաբական հեթանոսական հավատալիքների սրբատեղի։  Մուհամեդի քարոզչության ու Մեքքայի գրավումից հետո նրան նոր իմաստ հաղորդվեց, ու այն դարձավ իսլամի...

Բահաիզմ – 19-րդ դարի կեսերին Իրանում սկզբնավորված կրոն է, որի հիմնադիրն է Միրզա Հոսեյն Ալի Նուրին կամ Բահա Ալլան կամ Բահաուլլան: Բահաիզմը հավատքի առանցքը Բահա Ալլահի ու նրա նախորդ Բաբի Աստծո մարմնավորումները լինելու մեջ է, որի էությունը բացարձակ անիմանալի է: Բահա Ալլան իրեն դասում էր...

Բաբիզմ (արաբ.՝ դարպաս) – 19-րդ դարի կեսերին իսլամի ներսում առաջացած հոսանք է, որի հիմնադիրը Սայիդ Ալի Մուհամեդ Շիրազին է: Օգտագործելով իսլամում մեսիայի՝ մահդիի մոտակա գալստյան մասին ուսմունքը՝ 1844թ. Ալի Մուհամեդը իրեն հայտարարեց Բաբ, այսինքն աստվածության մարմնացում, աստվածային հայտնության դարպաս, միջնորդ աստծո և մարդկանց  միջև: Բաբիզմի սկզբունքը Ալի Մուհամեդը շարադրեց «Բեյան» (Հայտնություն) գրքում: Նա ուսուցանում էր, որ իր հայտնությունը նոր հայտնութենական գործընթացի սկիզբն է, որը կբերի իսլամի տարածման ավարտին ու կվերսկսվի դա նոր փուլով: Նա ուսուցանում էր, որ շիա իսլամում օգտագործվող «հարություն», «Դատաստանի օր», «դրախտ», «դժոխք» տերմինները  ունեն սիմվոլիկ նշանակություն: Նա պնդում էր, որ «Համբարձում» նշանակում է նոր հայտնության երևան գալը, իսկ «մեռյալներից հարություն»՝ կրոնից հոգևոր առումով շեղվածների վերազարթոնք: Նրա ստեղծած համակարգը ոչ թե իսլամի բարեփոխում էր, այլ յուրահատուկ նոր տիպի կրոնական ուսմունք: Հիմնադրումից կարճ ժամանակ անց Իրանի ղեկավարությունը դաժան միջոցներով ու գնդակահարություններով (որոշ տվյալներով սպանվեցին 20 հազար հետևորդներ) ճնշեց բաբիզմի ուսմունքի հետևորդներին, սակայն բաբիզմը վերջիվերջո հանգեցրեց բահայական կրոնի հիմնադրմանը: