Հետ գնալ

Մկրտություն

Մկրտությունը քրիստոնեական խորհուրդներից է, որի ծիսականացված արարողությունը հաստատվել է դեռևս Հիսուս Քրիստոսի կողմից: Մկրտությունը համարվում է առաջին ու կարևորագույն խորհուրդը, առանց որի այլ խորհուրդներ չեն տարածվում մարդու վրա: Քրիստոնեական հավատամքի համաձայն միայն մկրտությունից հետո է մարդը դառնում իրական քրիստոնյա, եկեղեցու անդամ:

Մկրտությունը կատարվում է սուրբ Երրորդության անունով և էական տարբերություններ չկան ավանդական եկեղեցիների կողմից կատարվող մկրտության ծեսի մեջ: Դեռևս վաղ եկեղեցում հաստատվել էր, որ մկրտությունը մեկանգամյա է, իսկ կրկնամկրտությունը՝ մեղք, եթե մկրտությունը կատարվել է սուրբ Երրորդության անունից: Մկրտությունը կատարվում է ջրով, որի միջոցով մարդը մաքրվում է մեղքերից ու յուղով (Հայ առաքելական եկեղեցում մյուռոնով), որը խորհրդանշում է սուրբ հոգին, որը մկրտողը քսում է մարմնի տարբեր մասերի՝ ի նշան մաքրագործման:

Ջրօրհնեքը քրիստոնեական եկեղեցական ծես է, որը կատարվում է Սուրբ Ծննդյան պատարագից հետո, երբ աղոթքների ու երգերի ուղեկցությամբ խաչը երիցս թաթախվում է ջրի մեջ։ Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։ Ջուրը կարելի է օծել տաճարում, տներում, բնական ջրամբարներում, գետում, աղբյուրներում և այլն: Եկեղեցին տարբերում է մեծ և...

Կալվինականություն կամ բարենորոգչական եկեղեցի – բողոքականոության հիմնական ճյուղերից մեկը, որը հիմնադրել է Ժ. Կալվինը (1509-1564թթ.) ժնևում: Կալվինականության առանձնահատկությունը նախախնամության դավանանքի ընդունումն է, որի համաձայն՝ մարդու ճակատագիրը մինչև իր ծնունդը կանխորոշված է: Կալվինականությունը խորը քննադատության ենթարկեց կաթոլիկության ճոխ ծիսակարգն ու պաշտամունքը, եկեղեցում վերացրեց խորանը, սրբապատկերները, խաչերն...

Խորհուրդներ (լատ.՝ sacramentum) – քրիստոնեական եկեղեցում իրականցվող պաշտամունքային արարողություններ, որոնք հոգևորականների միջոցով հավատացյալներին են հաղորդում Աստծո անտեսանելի շնորհը: Եկեղեցու վարդապետության համաձայն՝  խորհուրդների միջոցով հավատացյալի մեջ տեղի է ունենում անտեսանելի փոփոխություն՝ վերափոխում, որը հնարավոր չէ բացատրել ռացիոնալ եղանակով: Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները, այդ թվում նաև՝ Հայ...

Լյութերականություն – բողոքական քրիստոնեության գլխավոր ուղղություններից մեկը, որն առաջացել է 16-րդ դարում Գերմանիայում՝ ռեֆորմացիայի ժամանակաշրջանում: Այն իր անվանումը ստացել է վանական Մարտին Լյութերից (1483-1546թթ.), ով 1517թ. հոկտեմբերի 31-ին իր 95 թեզիսները ամրացրեց Վիտենբերգ եկեղեցու դռանը, որոնք ուղղված էին կաթոլիկ եկեղեցու արատավոր պրակտիկաների դեմ ու առաջ...

Դրոշմը մկրտությանը հաջորդող քրիստոնեական խորհուրդներից մեկն է։ Առաքելական և ուղղափառ եկեղեցիներում կատարում են մկրտությունից անմիջապես հետո, կաթոլիկ եկեղեցում ՝ 7-12 տարեկան հասակում: Դրոշմի ժամանակ մարմնի տարբեր մասերին (ճակատ, քիթ, աչքեր, ականջներ, ոտքեր, ձեռքեր) քսում են սուրբ մյուռոն, որը խորհրդանշում է Ս. Հոգու շնորհն ընդունելը: Անգլիական...

Բապտիստական եկեղեցի կամ բապտիզմ (հուն.՝ baptizo – ընկղմում եմ ջրի մեջ) – 17-րդ դարի սկզբին առաջացած բողոքական ուղղություն, որը հիմնականում տարածված է ԱՄՆ-ում և Եվրոպայում: Առաջին բապտիստական եկեղեցին հիմնվել է Ամստերդամում 1609թ. անգլիացի Ջոն Սմիթի կողմից: Նա մերժեց երեխաների մկրտությունը և սկսեց մկրտել միայն մեծահասակներին:...

Անտերտերականներ – Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատված հնադավանության հոսանքներից մեկն է, որն առաջացել է 17-րդ դարում։ Մերժում է ուղղափառ եկեղեցու հիերարխիան ու քահանայության խորհուրդը: Անտերտերականները գտնում են, որ Նիկոն պատրիարքի ժամանակից սկսած (17-րդ դար) ուղղափառությունը հեռացել է ճշմարիտ հավատքից և օրինական հովիվների գոյությունը դարձել է անհնար:...

Անաբապտիստները (հուն.՝ anabatizo – նորից ընկղմում եմ, նորից մկրտում եմ) –անաբապտիստներին անվանում են նաև «Քրիստոնյա եղբայրներ»: Հոսանքն ի հայտ է եկել 16-րդ դարում՝ ռեֆորմացիայի ժամանակաշրջանում: Որոշ գիտնականներ համարում են այն բողոքականության ճյուղ, իսկ որոշները՝ անկախ կրոնական ուղղություն: Մենոնիտները, ամիշները, հուտերիտները այս ուղղության ճյուղավորումներից են: Անաբապտիսները...