Հետ գնալ

Ջրօրհնեք

Ջրօրհնեքը քրիստոնեական եկեղեցական ծես է, որը կատարվում է Սուրբ Ծննդյան պատարագից հետո, երբ աղոթքների ու երգերի ուղեկցությամբ խաչը երիցս թաթախվում է ջրի մեջ։ Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։ Ջուրը կարելի է օծել տաճարում, տներում, բնական ջրամբարներում, գետում, աղբյուրներում և այլն:

Եկեղեցին տարբերում է մեծ և փոքր ջրօրհնեքներ: Մեծը կատարվում է աստվածահայտնության տոնի նախօրյակին և հենց տոնի ժամանակ, իսկ փոքրը կատարում են տարին երկու անգամ՝ տաճարի տոնի օրերին և տանը՝ ցանկացած ժամանակ: Ջրօրհնեքի արարողության ընթացքում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է նաև սուրբ մյուռոնի աղավնին:

Պատարագիչ եկեղեցականը «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցությամբ մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահապանիչ» շարականի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը։ Արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրը տանում են տուն։