Հետ գնալ

Միաբանություն

Միաբանություն եզրը գործածվել է որևէ խումբ հոգևորականների կամ վանականների միավորման ու եկեղեցական կառույցի ստեղծման համար: Այսպես կաթոլիկ եկեղեցու համակարգում ստեղծվեցին բենեդիկտյանների, ֆրանցիսկյանների, տամպլիերների և այլ միաբանություններ: Միաբանություն է անվանվել նաև որևէ վանքում ծառայություն մատուցող հոգևոր դասը: Այսպես հայ իրականության ամենահայտնի միաբանությունը 1701թ. հիմնադրված Մխիթարյան միաբանությունն է:

Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է դեգերումների...

Սուֆիզմը կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունք է իսլամում։ Ծագել է 8-րդ դարում Արաբական խալիֆայությունում (Բաղդադ, Բասրա, Քուֆա)։ 9-րդ դարում, շնորհիվ Զու-ն-Նուն ալ Միսրիի, Աբու Աբդալլահ ալ Մուխասիբիի, Ջունայդի, մշակվել են սուֆիզմի գաղափարախոսության հիմնական կատեգորիաները։ Ըստ սուֆիզմի` աստված գոյություն ունեցող ամեն ինչի սկզբնապատճառն է, սակայն աստված վեր չէ իր...

Ճիզվիտներ (կամ Հիսուսի ընկերություն) – կաթոլիկյան օրդեն կամ վանական միաբանություն, որը հիմնադրվել է 1534թ. Իգնատիոս Լոյոլայի ու նրա ընկերների կողմից։ Պաշտոնապես հաստատվել է Պողոս 3-րդ պապի կողմից 1540թ.: Հիսուսի ընկերության ստեղծման հիմնական նպատակը ռեֆորմացիայի արդյունքում կաթոլիկ եկեղեցու թուլացած դիրքերի ամրապնդումն ու նախկին հզորության վերականգնումն էր:...

Կապուցիներ (իտալ.՝ cappuccio – սրածայր կնգուղ) – Ռեֆորմացիայի գաղափարների դեմ պայքարի համար 16-րդ դարում հիմնված աղքատակյաց կաթոլիկ վանական միաբանություն՝  ֆրանցիսկյան միաբանության ճյուղերից:  Ինչպես այլ վանական միաբանություններ, կապուցիները ևս նպատակ ունեին ուժեղացնել պապական կառույցը՝ պայքար մղելով Հռոմի բոլոր հնարավոր հակառակորդների դեմ:  Այսօր ևս կապուցիների վանական միաբանությունը նպաստում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու դիրքերի ամրապնդմանը կրթական, գիտական, հրապարակախոսական տարբեր մեթոդներով:

Կաթոլիկություն (հուն.՝ katholikos, լատ.՝ catholicismus – տիեզերական, համընդհանուր) – քրիստոնեության 3 հիմնական ուղղություններից մեկը: Քրիստոենական եկեղեցու բաժանումը Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու տեղի ունեցավ 1054թ. մեծ սխիզմի (պառակտում) արդյունքում: Բաժանման իրական պատճառը քաղաքական տարամտությունն էր, որն ամրապնդվեց   ս. Հոգու բխման մասին ուսմունքի...

Դոմինիկյանները 13-րդ դարում կաթոլիկ եկեղեցու ներսում ծագած վանական միաբանություն կամ օրդեն է, որը կոչվել է հիմնադրի՝ Դոմինիկոսի անունով, որին 15-րդ դարում կաթոլիկ եկեղեցին կանոնականացրեց: Դոմինիկյանների ուսմունքի հիմքում քրիստոնեական հավասարության սկզբունքն էր: Դոմինիկյաններն իրենց գործունեության անկյունաքարը համարում էին աստվածաբանական վարդապետության պահպանումը իբրև վանական միաբանություն: Նրանց համայնքում...

Արգելված գրքերի ինդեքս (լատ.՝ Index librorum prohibitorum) – ակթոլիկ եկեղեցու կողմից արգելված գրքերի ցուցակ: Առաջին նման ինդեքսը հրապարակվել է 1559թ., 1571թ. ստեղծվեց ինդեքսի հատուկ միաբանություն, որը գործել է մինչև 1917թ. և պարբերաբար հրապարակել նոր գրքերի ինդեքսը: Ինդեքսների մեջ էին մտնում հազարավոր գրքեր: 1900թ. ինդեքսը պարունակում էր 7200 անուն գիրք, 1930թ ինդեքսը՝ մոտ 8 հազար գիրք: Դարեր շարունակ այդ գրքերի ցանկում էին Գալիլեյի, Կեպլերի, Կոպեռնիկոսի, Պասկալի, Վոլտերի. Ռուսոյի, Սպինոզայի, Լայբնիցի, Կանտի և այլոց աշխատությունները: 1966թ. արգելված գրքերի ինդեքսի հրապարակությունը դադարեցվեց, սակայն գրքերի ու ֆիլմերի նկատմամբ արգելքները այլ բնույթ ստացան: