Հետ գնալ

Սուֆիզմ

Սուֆիզմը կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունք է իսլամում։ Ծագել է 8-րդ դարում Արաբական խալիֆայությունում (Բաղդադ, Բասրա, Քուֆա)։ 9-րդ դարում, շնորհիվ Զու-ն-Նուն ալ Միսրիի, Աբու Աբդալլահ ալ Մուխասիբիի, Ջունայդի, մշակվել են սուֆիզմի գաղափարախոսության հիմնական կատեգորիաները։

Ըստ սուֆիզմի` աստված գոյություն ունեցող ամեն ինչի սկզբնապատճառն է, սակայն աստված վեր չէ իր ստեղծածից։ Աշխարհը Աստծու էմանացիայի արդյունքն է, նրա էությունը թափանցել է բոլոր իրերի մեջ և արտահայտվում է  տարբեր ձևերով ու տարբեր պայմաններում։ Սուֆիզմում հիմնականը Աստծու միստիկական ճանաչողության գաղափարն է։

Աստված այն ամբողջականությունն է (քուլլ), որից առանձնացել են բոլոր մնացած մասերը (ջուզ)։ Մասերը ձգտում են վերամիավորվել ամբողջականի հետ։ Մարդը կարող է հասնել վերամիավորման՝ ձուլվել աստծու հետ՝ միայն ինքնակատարելագործման ճանապարհն (տարիկա) անցնելով։ Աստծուն միաձուլվելու գերագույն միստիկական հափշտակության վիճակը, որին ձգտում են սուֆիները, կոչվում է հալ, որն ունի տարբեր ձևեր և աստիճաններ։ Սկսած 15-րդ դարից սուֆիները ստեղծել են բազմաթիվ միաբանություններ, դրանք գլխավորում էին անսահմանափակ իշխանություն ունեցող շեյխերը (կամ փիրերը)։ Սուֆիական միաբանություններն ուշ միջնադարում խաղացել են կարևոր քաղաքական դեր։

Էզոթերիկ (հուն.՝ էզոթերոս — ներքին) – Էզոթերիզմը փիլիսոփայական կատեգորիա է, որը ենթադրում է աշխարհաստեղծման գաղտնիքների ճանաչումն ու ուսումնասիրությունը, համաձայն այս կամ այն փիլիսոփայական դպրոցի կամ միաբանության սահմանումների։ Տերմինը գործածվում է նաև առանձին կրոնների կամ համայնքների ծիսակարգերի «թաքնված» բնույթը նկարագրելու համար: Էզոթերիկ գիտելիքները ենթադրում են, որ...