Հետ գնալ

Հայտնություն

Հայտնություն – համաձայն քրիստոնեական վարդապետության՝ հայտնություն տերմինը գործածվում է Աստծո կամ Քրիստոսի՝ մարդկանց հայտնվելու իրողությունը ցույց տալու, ինչպես նաև՝ Հայտնության տոնը մատնանշելու նպատակով:

Քրիստոնեական կրոնական ուղղությունների մի մասը հավատում է հայտնության մշտնջենական բնույթին՝ որպես Աստծո կողմից մարդկանց հետ կապի մշտական միջոց:

Հայտնության ձևերը տարբեր կրոններում տարբեր են. Աստծո անմիջական հայտնություն, խորհրդանշանների օգնությամբ աստվածայինի հետ հաղորդակցություն, Աստծո հետ առանձնահատուկ կապ ունեցող մարդկանց միջոցով տրվող հայտնություն և այլն: 

 

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am Նախորդ զրույցն ավարտվեց այն դրվագով, երբ քարանձավում գտնվող խեղճ, վախեցած, ինչ-որ տենդի մեջ գտնվող մարդուն ասացին՝ կարդա՛: Բայց նա կարդալ չգիտեր և հրաժարվեց: Հետո արդեն երրորդ անգամ այդ բամբ ձայնը նրան նորից ասում է՝ կարդա՛: Եվ նա նորից է պատասխանում, որ կարդալ չգիտի:...

Պարականոն գրքերը (հուն.՝ apokryphos – գաղտնի, ծածուկ) 2-4-րդ դարերում գրված ավետարաններ են, թղթեր, հայտնություններ և այլ հոգևոր գրքեր, որոնք չեն ընդգրկվել սուրբ գրական կանոնի մեջ հիմնականում այն պատճառաբանությամբ, որ պատկանում են գնոստիկյան գործիչների գրչին: Պարականոն գրքերը անվանվում են նաև ապոկրիֆ, սակայն ոչ բոլոր պարականոններն են...

Նոր կտակարանն Աստվածաշնչի երկրորդ մեծ մասն է, որը պարունակում է 27 գրքեր՝ չորս ավետարաններ (Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի), Գործք առաքելոց, Պողոս առաքյալի (14 նամակ) և ընդհանրական թղթեր (7 թուղթ) ու Հովհանու Հայտնություն: Քրիստոնեական վարդապետության համաձայն Նոր կտակարանը դա նոր ուխտն է՝ կնքված Աստծո և մարդկանց...

Ղուրան (արաբ.՝ կուրան — ընթերցում) – իսլամական կրոնի սուրբ գիրքը, որը, համաձայն իսլամի՝ ներշնչված է Ալլահի կողմից և հանձնվել է Մուհամեդ մարգարեին Ջիբրիլ հրեշտակի միջոցով 610-632թթ. ընկած ժամանակահատվածում: Մուսուլմանների պատկերացումներով՝ Ղուրանի բնագիրը պահպանվում է Ալլահի գահի վերևում: Ղուրանի տարբեր հատվածներ գրի են առնվել տարբեր մարդկանց...

Իռացիոնալիզմ (լատ.՝  irrationalis — ոչ բանական) — փիլիսոփայական իդեալիստական ուսմունք, որը սահմանափակում է բանականության ճանաչողական հնարավորությունները՝ որպես այլընտրանք առաջադրելով ըմբռնողության ոչ տրամաբանական միջոցներ՝ զգայական կամ բանական ինտուիցիան, անմիջական ապրումը, հայեցողությունը և այլն: Լայն իմաստով վերցված իռացիոնալիզմն իր մեջ ներառում է կրոնափիլիսոփայական ուսմունքները, որոնք հայտնությունն ու...

Դեիզմ (լատ.՝ deus — աստված) – կրոնափիլիսոփայական ուսմունք, համաձայն որի աստված աշխարհի անդեմ սկզբնապատճառն է, որը գտնվում է աշխարհից դուրս ու չի խառնվում բնության ու հասարակության գործին: Այն արարել է աշխարհը, շարժման մեջ դրել այն ու օտարվել նրանից: Դեիզմի հիմնադիր է համարվում 17-րդ դարի անգլիացի...

Բահաիզմ – 19-րդ դարի կեսերին Իրանում սկզբնավորված կրոն է, որի հիմնադիրն է Միրզա Հոսեյն Ալի Նուրին կամ Բահա Ալլան կամ Բահաուլլան: Բահաիզմը հավատքի առանցքը Բահա Ալլահի ու նրա նախորդ Բաբի Աստծո մարմնավորումները լինելու մեջ է, որի էությունը բացարձակ անիմանալի է: Բահա Ալլան իրեն դասում էր...

Բաբիզմ (արաբ.՝ դարպաս) – 19-րդ դարի կեսերին իսլամի ներսում առաջացած հոսանք է, որի հիմնադիրը Սայիդ Ալի Մուհամեդ Շիրազին է: Օգտագործելով իսլամում մեսիայի՝ մահդիի մոտակա գալստյան մասին ուսմունքը՝ 1844թ. Ալի Մուհամեդը իրեն հայտարարեց Բաբ, այսինքն աստվածության մարմնացում, աստվածային հայտնության դարպաս, միջնորդ աստծո և մարդկանց  միջև: Բաբիզմի սկզբունքը Ալի Մուհամեդը շարադրեց «Բեյան» (Հայտնություն) գրքում: Նա ուսուցանում էր, որ իր հայտնությունը նոր հայտնութենական գործընթացի սկիզբն է, որը կբերի իսլամի տարածման ավարտին ու կվերսկսվի դա նոր փուլով: Նա ուսուցանում էր, որ շիա իսլամում օգտագործվող «հարություն», «Դատաստանի օր», «դրախտ», «դժոխք» տերմինները  ունեն սիմվոլիկ նշանակություն: Նա պնդում էր, որ «Համբարձում» նշանակում է նոր հայտնության երևան գալը, իսկ «մեռյալներից հարություն»՝ կրոնից հոգևոր առումով շեղվածների վերազարթոնք: Նրա ստեղծած համակարգը ոչ թե իսլամի բարեփոխում էր, այլ յուրահատուկ նոր տիպի կրոնական ուսմունք: Հիմնադրումից կարճ ժամանակ անց Իրանի ղեկավարությունը դաժան միջոցներով ու գնդակահարություններով (որոշ տվյալներով սպանվեցին 20 հազար հետևորդներ) ճնշեց բաբիզմի ուսմունքի հետևորդներին, սակայն բաբիզմը վերջիվերջո հանգեցրեց բահայական կրոնի հիմնադրմանը:  

Աստվածաշունչ (հուն.՝ biblia — գրքեր) – քրիստոնեական կամ հրեական կրոնների սուրբ գիրքը, որի առանձին հատվածներ սկսել են գրվել ք.ա. 13-րդ դարից մինչև ք.հ 2-րդ դար: Քրիստոնեական աստվածաշունչը բաղկացած է երկու մեծ մասից՝ հին և նոր կտակարաններ: Հին կտակարանը բաղկացած է 39, իսկ նոր կտակարանը՝ 27 գրքերից: Հին կտակարանը պատմում է աշխարհի արարչության պատմությունը, հրեաների հետ աստծո ուխտը, խոստացված երկիր տանելու պատմությունը, հրեական պետության ստեղծումն ու անկումը, ինչպես նաև մարգարեությունները հրեական պետության վերականգնման շուրջ: Նոր կտակարանը պատմում  է Հիսուս Քրիստոսի ծնունդը, քարոզչությունը, առաքյալների ընտրությունը, նրանց գործունեությունը, Պողոս առաքյալի ու ընդհանրական թղթերը և հայտնությունը: Չկա մեկ միասնական Աստվածաշունչ, քանի որ տարբեր ուղղություններում աստվածաշնչյան կանոնի մեջ մտնող գրքերի քանակը տարբեր է: Օրինակ, եթովպիական եկեղեցու կանոնը ներառում է 81 գրքեր: Հրեական աստվածաշունչը կամ թանախը պարունակում է 24 գրքեր, որոնք իրենց հերթին խմբավորվում են երեք մեծ խմբերի մեջ: Իբրև հնագույն գրավոր հուշարձայն այն պարունակում է ծիսական ու իրավաբանական օրենքներ, ժամանակագրություններ, առասպելներ, լեգենդներ, առակներ, ավանդույթներ, ժողովրդական երգեր, սովորույթներ, քնարերգություն և այլն: Աստվածաշնչի ուսումնասիրության համար նոր հորիզոններ բացվեցին Մեռյալ ծովի ափին հայտնաբերված Կումրանյան ձեռագրերի հայտնաբերումից հետո, որոնց ուսումնասիրությունը շարունակվում է մինչև օրս: