Առաքյալ
Առաքյալ (հուն.՝ apostle) – համաձայն Նոր Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներ են, որոնք, հետագայում
կանչված Պողոս առաքյալի հետ միասին, տարածեցին Քրիստոսի ուսմունքը հրեաների և հեթանոսների մեջ: Տասներկու առաքյալներից մեկը՝ Հուդա Իսկարիվոտացին, համարվում է մատնիչ, ով երեսուն արծաթով մատնեց Հիսուսին:
Առաքյալների հիմնական նպատակը եղել է Քրիստոսի ուսմունքի քարոզչությունը, որի մի մասը ներկայացված է Գործք
Առաքելոցում և թղթերում: Հիսուս Քրիստոսի առաքյալներից երկուսը՝ Թադեոսն ու Բարդուղիմոսը համարվում են Հայաստանի լուսավորիչ-առաքյալները: