Հետ գնալ

Մեթոդիստական եկեղեցի

Մեթոդիստական եկեղեցիn բողոքական ուղղություններից է, որն անջատվել է Անգլիկան եկեղեցուց: Այս ուղղության առաջացումը կապում են Աստվածաշնչի մեթոդիկ կամ համակարգված ուսումնասիրման, ինչպես նաև ծեսերի և եկեղեցական այլ կարգերի կատարման համար Օքսֆորդի համալսարանում 1729թ. Ուեսլի եղբայրների կողմից «սուրբ ակումբի» հիմնադրման հետ, որի անվանումը հեգնաբար նրանց տվեցին այլ ուսանողներ:

Ավելի ուշ Ջոն Ուեսլին սկսեց իր քարոզները, որը հիմնականում քննադատում էր անգլիկան եկեղեցուն և կոչ անում ժողովրդին դեպի հավատը վերադառնալ: Անգլիայում տարածվելուց հետո 1760-ական թթ. մեթոդիստները թափանցում են նաև Ամերիկա և Բալթիմոր քաղաքում 1784թ. հիմնում Ամերիկայի մեթոդական եպիսկոպոսական եկեղեցին:

Մեթոդիստական եկեղեցու դավանաբանությունն ու պաշտամունքը շատ դեպքերում չի տարեբրվում Անգլիկան եկեղեցուց: Որոշակի տարբերություններ կան մկրտության ծեսի մեջ: Նրանք շեշտը դնում են կրոնի զգայական ազդեցության վրա: Բարձրագույն ղեկավար մարմինը եպիսկոպոսների գերագույն ամենամյա կոնֆերանսն է Անգլիայում և չորս տարին մեկ ԱՄՆ-ում գումարվող գլխավոր կոնֆերանսը: 1968թ. ապրիլի 23-ին Ավետարանական միացյալ եղբայրենրի եկեղեցին և Մեթոդիստական եկեղեցին միավորվեցին կազմելով Միացյալ մեթոդիստական եկեղեցին: Ներկայումս ԱՄՆ-ում գործող ամենամեծ եկեղեցական կառույցներից է և տարածված է հիմնականում հարավային նահանգներում:

Տարբեր կրոնական ուղղությունների մեջ ժամանակին պարբերաբար ի հայտ են գալիս անհատներ, խմբեր, որոնք պնդում են, որ իրենց կրոնական ուղղությունները շեղվել են հիմքերից և ընթացել ոչ ճիշտ զարգացման ճանապարհով: Նրանք հանդես են գալիս փիլիսոփայական, սոցիալական ու բարոյական ծայրահեղ պահպանողականության դիրքերից և հաճախ հայտնվում են գլոբալիզացիայի և...

Ավետարանական եկեղեցներ – բողոքականությունից անջատված եկեղեցիներ, որոնք դիմում են միայն նորկտակարանային (ավետարանական) բնագրերին, ավելի լայնորեն են մեկնաբանում նախախնամության մասին ուսմունքը, ավելի քիչ խստության կողմնակիցներ են: Ավետարանական եկեղեցիների հետևորդները շեշտադրում են Հիսուս Քրիստոսի փրկագործ առաքելությունը, սեփական հոգևոր փորձառությունը, Ավետարանը որպես հավատքի հիմնական ու միակ հենք և ակտիվ ավետարանականության կարևորությունը: Ավետարանական եկեղեցիները հատկապես մեծ զարգացում ապրեցին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և հատկապես 80-ական ու 90-ական թթ., երբ պահպանողական թևի բողոքական եկեղեցիները (պրեսբիտերական ու բապտիստներ) համերաշխության եզրեր գտան  մեթոդիստական թևի եկեղեցիների (Հիսունականներ ու մեթոդիստներ) հետ: Այս երկու հակառակորդ ուղղությունները որոշեցին իրենց ջանքերը համատեղել աշխարհիկության վտանգը զսպելու համար: Ավետարանական եկեղեցիները տարբերվում են այլ ավանդական եկեղեցիներից իրենց ադապտացիոն մեխանիզմներով ու ճկունությամբ, որի պատճառով էլ տարածվում են տարբեր մշակութային ու կրոնական առանձնահատկություններ ունեցող երկրներում: