Հետ գնալ

Ալլահ

Ալլահը (արաբ.՝ ալիլահ) իսլամում աստծուն կոչելու ձև է: Իսլամում ալլահն ամենայն գոյի արարիչն է, երկնքի ու երկրի, մարդու և աշխարհի կառավարողը:

Ալլահի նկատմամբ հավատքը իսլամի անկյունաքարն է: Ալլահը ունի 99 մակդիր, որոնցով մուսուլմանները բնորոշում են նրա հատկությունները՝ ամենազոր, մեծ, իմաստուն, գթասիրտ և այլն:

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am Ալին խալիֆ է ընտրվում: Աիշայի ապստամբության ճնշումից հետո Ալին արշավում է Դամասկոսում իշխող Մուավիայի դեմ: Գրեթե հաղթելով ճակատամարտը՝ Ալին որոշում է բանակցություններ վարել հակառակորդի հետ, ինչով դժգոհություն է առաջացնում սեփական զինակիցների մոտ: Տասներկու հազար զինվոր լքում է Ալիի բանակը՝ իրենք իրենց անվանելով խարիջիներ (հրաժարվածներ, լքածներ)...

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am Ումմայում ձևավորվում է հովանավորյալների ինստիտուտը: Քրիստոնյաներն ու հրեաները գլխահարկի դիմաց իրավունք են ստանում մուսուլմանական բնակավայրերում համայնքներ ստեղծելու, ինչպես նաև դրանց ներսում որոշումների ազատության և անվտանգության երաշխիք: Համայնքն ունի ինքնավար դիրք, սակայն մուսուլմանների հետ վեճերի դեպքում ենթարկվում է շարիաթի դատարանին: 632թ. մահանում է Մուհամմադը:...

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am Մադինա տեղափոխվելուց հետո մարգարեի և հրեական ցեղերի հարաբերությունները լարվում են, ինչն ավարտվում է մի քանի ցեղերի վտարմամբ կամ ոչնչացմամբ: Մարգարեն այդ հողերը Ալլահի սեփականությունն է հռչակում, և ստեղծվում է այն օրենքը, ըստ որի հողը համայնքինն է, և միայն եկամուտն է սեփականացվում: Սրան զուգահեռ...

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am  Այս առաջին երեք շրջանները լեզվի և ոճի առումով շատ գեղեցիկ են, շատ հարուստ են տարբեր տիպի այլաբանություններով, համեմատություններով, պատկերներով: Հետաքրքիր է, որ այս տեքստում մենք հաճախ հեթանոսության էլեմենտներ ենք տեսնում, օրինակ՝ ասվում է «երդվում եմ լուսնով», «երդվում եմ կիսալուսնով», «փոփոխվող քամով» և այլն:...

Սուֆիզմը կրոնափիլիսոփայական միստիկական ուսմունք է իսլամում։ Ծագել է 8-րդ դարում Արաբական խալիֆայությունում (Բաղդադ, Բասրա, Քուֆա)։ 9-րդ դարում, շնորհիվ Զու-ն-Նուն ալ Միսրիի, Աբու Աբդալլահ ալ Մուխասիբիի, Ջունայդի, մշակվել են սուֆիզմի գաղափարախոսության հիմնական կատեգորիաները։ Ըստ սուֆիզմի` աստված գոյություն ունեցող ամեն ինչի սկզբնապատճառն է, սակայն աստված վեր չէ իր...

Ռամադանն (արաբ.՝ «օրհնված») իսլամական լուսնային օրացույցի իններորդ ամիսն է, որի ընթացքում մահմեդականները կատարում են հավատքի հինգ սյուներից մեկը՝ պասը (սաում): Ամբողջ ամսվա ընթացքում պահպանվում է խիստ պահք, որի ժամանակ պետք է հրաժարվել սննդից, ջրից և ինտիմ հարաբերություններից արևածագից մինչև մայրամուտ, երբ սև թելը սկսում է տարբերվել...

Շիիզմն իսլամի երկու գլխավոր ուղղություններից մեկն է, որն սուննիզմի հետ համեմատած, ավելի փոքրաքանակ է: Շիիզմը միավորում է տարբեր համայնքներ, որոնք ընդունում են Մուհամեդի զարմիկ Ալի իբն Աբու Թալիբային ու նրա ժառանգներին որպես Մուհամեդ մարգարեի միակ օրինական հոգևոր ժառանգորդներ ու հետևորդներ: Ինչպես բոլոր մուսուլմանները, այնպես էլ շիաները...

Նամազը (պարսկ.՝ աղոթք) ամենօրյա հնգապատիկ աղոթքն է իսլամում, որը հավատքի հինգ սյուներից մեկն է: Նամազին գովերգվում է Ալլահի բարությունն ու մեծությունը, ընթերցվում են հատվածներ  Ֆաթիահ սուրահից և Ղուրանի այլ հատվածներից: Աղոթքի ժամանակ մուսուլմանները խոնարհումներ (ռաքիաթ) են կատարում, որոնք տարբեր քանակի են լինում: Շատ երկրներում թույլատրվում է...

Մուսուլման՝ Իսլամի հետևորդ: Արաբերեն նշանակում է նա, ով հնազանդվում է Ալլահի կամքին: Մուսուլմանների քանակը ներկայումս աշխարհում հասնում է 1.5 միլիարդ մարդու: 75-90 տոկոսը իրենց համարում են սունիներ և միայն 10-20 տոկոսը՝ շիաներ: Շիաները մեծամասնություն են կազմում Իրանում, Ադրբեջանում և Իրաքում: Յուրաքանչյուր մուսուլման պարտավոր է անխախտ...