Աղոթք
Աղոթքը հոգևորականների կամ հավատացյալների կողմից ատծուն դիմելու խնդրանք է, որով նրանք ակնկալում են աստծո բարեհաճությունն ու օրհնությունը:
Աղոթքը կրոնական ծեսերի ու պաշտամունքի բաղկացուցիչ մաս է: Այն սկիզբ է առել վաղնջական ժամանակներում, երբ մարդը սկսել է հավատ ընծայել խոսքի մոգական ուժին: Նախամարդը հավատում էր, որ խոսքի օգնությամբ կարող է ազդել բնության իրերի ու գերբնական ուժերի վրա: Քրիստոնեության մեջ Հիսուս Քրիստոսը հենց Աստծո խոսքն է, որով արարվեց տիեզերքը, բնությունն ու մարդը:
Որոշ կրոնական ուղղություններում տարածված է աղոթքի ազատ ձևը, երբ մարդը, առանց նախօրոք անգիր արած տեքստի, կարող է աղոթքով դիմել աստծուն: