Հետ գնալ

Պատրիարք

Պատրիարքն ուղղափառ եկեղեցական համակարգում եկեղեցու գլխավոր հոգևոր առաջնորդն է՝ պրիմասը: Պատրիարքի հոգևոր աստիճանակարգը հաստատվել է 451թ. Քաղկեդոնի եկեղեցական ժողովում։ 1054թ. քրիստոնեական եկեղեցու բաժանումից (կաթոլիկ և ուղղափառ) հետո պատրիարք սկսեցին կոչվել ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդները։ Հայ Առաքելական Եկեղեցում կաթողիկոսը ևս կոչվում է Ծայրագույն Հայոց պատրիարք։ Պատրիարք են կոչվում նաև Կոստանդնուպոլսի ու Երուսաղեմի հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդները:

Կոստանդնուպոլսի հայ պատրիարքություն – Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է, կոչվում է նաև Պատրիարքություն Հայոց Թուրքիո: Հիմնադրվել է 1461 թ.: Աթոռանիստը Գումգափուի Ս. Աստվածածին Մայրեկ եղեցին է: Պատրիարքարանը հսկայական դեր է կատարել արևմտահայերի հոգևոր, քաղաքական, մշակութային կյանքում: 1915թ. ցեղասպանությունից հետո այդ...

Երուսաղեմի հայոց պատրիարքություն — Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռներից է: Հիմնադրվել է յոթերորդ դարում, երբ արաբները հայոց պատրիարքությանը տվեցին հունաց պատրիարքության հետ հավասար իրավունքներ: Աթոռանիստը Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքն է:  Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավասության տակ են Իսրայելի հայկական եկեղեցիները եւ Հորդանանի հոգևոր հովվությունը: Պատրիարքը Ս. Հակոբյանց վանքի հոգևոր եւ վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջեւ հայ համայնքի ներկայացուցիչը: Նրան ընտրում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովը, որին և հաշվետու է պատրիարքը: Ընտրությունը հաստատում են Ամենայն Հայոց կաթողիկողը եւ Երուսաղեմի իշխող պետության ղեկավարը: Մատենադարանից հետո, Ս. Հակոբյանց վանքում գտնվող Երուսաղեմի ձեռագրատունն աշխարհում իր քանակով հայերեն ձեռագրերի երկրորդ հավաքածուն է ` ձեռագրերի թիվը շուրջ 4 հազար: Ելնելով որոշ ձեռագրերի ստեղծման թվականից` ենթադրվում է, որ հավաքածուն սկզբնավորվել է 12-13-րդ դարերց սկսած: 1866թ. լույս է տեսնում Երուսաղեմի Հայոց պատրիարքության պաշտոնական «Սիոն» ամսագիրը (1877-1927թթ. ընդհատվել է):

Միակամությունը քրիստոնեական վարդապետություն է, որի միջոցով բյուզանդական Հերակլ կայսրը փորձ կատարեց համերաշխություն հաստատել ներեկեղեցական ոլորտում միաբնակների ու երկբնակների միջև: Այս վարդապետության հեղինակներն են համարվում Թեոդորոս եպիսկոպոսը և Կոստանդնուպոլսի պատրիարք Սերգիոսը։ Միակամության հետևորդները գտնում էին, որ Հիսուս Քրիստոսն ունի մեկ կամք և մեկ ներգործություն։ Սրանով միակամները...

Մետրոպոլիտ կամ միտրոպոլիտը (հուն.՝ մայրաքաղաքացի) եկեղեցական համակարգում որևէ շրջանի կամ օկրուգի ավագագույն հոգևոր նվիրապետն է: Սկզբնապես այս անվանումը կրել է նահանգի գլխավոր քաղաքի եպիսկոպոսը Հռոմեական կայսրությունում: Միտրոպոլիտները ընտրվում էին եպիսկոպոսների կողմից և պատասխանատու էին տվյալ տարածքի հոգևոր գործերի կազմակերպման համար: Աստիճանաբար միտրոպոլիտի պաշտոնը հավասրավեց եպիսկոպոսին...

Հնադավանությունն ի հայտ է եկել  XVII դ. 60-ական թվականներին (1668 թ.) Ռուս պատրիարք Նիկոնի նշանավոր ռեֆորմներից հետո: Այն բացառապես առնչվում էր եկեղեցական պրակտիկ-ծիսական կյանքին: Սկզբնական շրջանում հնադավանները գերազանցապես զբաղվում էին եկեղեցական-պրակտիկ հարցերով, բայց պատմական զարգացման ընթացքում նրանք զգալի տեղ հատկացրեցին նաև եկեղեցական նվիրապետության, հոգևորականների գործունեության և,...

Հայ առաքելական եկեղեցի — պաշտոնական անունը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, որի կենտրոնը Էջմիածին քաղաքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վանքն է: Եկեղեցին գլխավորում է Ամենայն Հայոց կաթողիկոսը, ով ցմահ ընտրվում է ազգային-եկեղեցական ժողովում: Հայ առաքելական եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն...

Ավտոկեֆալ (հուն.՝ autos – ինքը, kephale — գլուխ) – ուղղափառ եկեղեցիների համակարգում մի տեղական եկեղեցու անկախությունը մյուսից: Ուղղափառ եկեղեցիների ընտանիքում Կոստանդուպոլսի ուղղափառ պատրիարքությունը համարվում է մայր (կիրիարխալ) եկեղեցի: Ներկայումս գոյություն ունեն 15 ինքնանկախ (ավտոկեֆալ) ուղղափառ եկեղեցիներ: Ուղղափառ եկեղեցու էությունը նրա կոնֆեսոնալ ամբողջականության,ինչպես նաև ինքնանկախ եկեղեցիների նույնական դավանաբանության ու պաշտամունքի մեջ է: Ինքնանկախ եկեղեցիները իրավունք ունեն հրավիրելու իրենց տեղական ժողովները  և  դրանց աշխատանքներին մասնակից դարձնել նաև քույր եկեղեցիների ներկայացուցիչներին: Դոգմաները  կարող են քննարկվել միայն տիեզերական ժողովում, որը իրավասու է հրավիրելու յուրաքանչյուր ինքնանկախ եկեղեցի: Ինքնանկախ եկեղեցի հռչակելու իրավունք ունի միայն եկեղեցական կազմակերպությունը, որը օժտված է բարձրագույն իշխանությամբ: Այդպիսի բարձրագույն իշխանություն համարվում է եպիսկոսպոսական դասը կամ նրա որոշումները: Եկեղեցուն ինքնանկախություն շնորհելու իրավասություն ունի նաև տիեզերական ժողովը:

Անտերտերականներ – Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատված հնադավանության հոսանքներից մեկն է, որն առաջացել է 17-րդ դարում։ Մերժում է ուղղափառ եկեղեցու հիերարխիան ու քահանայության խորհուրդը: Անտերտերականները գտնում են, որ Նիկոն պատրիարքի ժամանակից սկսած (17-րդ դար) ուղղափառությունը հեռացել է ճշմարիտ հավատքից և օրինական հովիվների գոյությունը դարձել է անհնար:...