Հոգի
Համաձայն կրոնական ու իդեալիստական պատկերացումների հոգին մարդու մեջ աննյութական սկիզբն է, որը շարժման մեջ է դնում ֆիզիկական մարմինը և մարմնի մահից հետո էլ շարունակում իր հավերժական գոյությունը: Հոգու մասին պատկերացումների հիմք է ծառայել հանդերձյալ կյանքի, մահվան ու անմահության վերաբերյալ մարդու մտածումները:
Տարբեր հավատքներում ու հավատլիքներում հոգին պատկերացրել են տարբեր կերպ: Որոշ կրոնական պատկերացումներում հոգին կարող է դուրս գալ մարմնից, հետո վերադառնալ կամ չվերադառնալ մարմին, որն էլ մահվան պատճառ կարող է հանդիսանալ:
Հին հռոմեացի փիլիսոփաներ Էմպեդոկլեսը, Անաքսագորասը, Դեմոկրիտը անդրադարձել են հոգու վերաբերյալ ուսմունքին։ Նրանք համարում էին հոգին շատ նուրբ մարմին, որը ներառված է արյան մեջ։ Հետագայում Պլատոնը զարգացրեց հոգու մասին ուսմունքը, իսկ համակարգված ուսմունքի այն վերածեց Արիստոտելը:
Արիստոտելը համարում էր, որ հոգին գտնվում է սրտի մեջ։ Դեկարտը հոգին համարում էր մատերիայից առանձնացված ինքնուրույն հոգևոր սուբստանցիա, որի կարևորագույն հատկանիշը մտածողությունն է։ Հայ փիլիսոփաներից հոգու հիմնահարցին անդրադարձել են Գրիգոր Տաթևացին և Դավիթ Անհաղթը։