Հետ գնալ

Խորհուրդներ

Խորհուրդներ (լատ.՝ sacramentum) – քրիստոնեական եկեղեցում իրականցվող պաշտամունքային արարողություններ, որոնք հոգևորականների միջոցով հավատացյալներին են հաղորդում Աստծո անտեսանելի շնորհը: Եկեղեցու վարդապետության համաձայն՝  խորհուրդների միջոցով հավատացյալի մեջ տեղի է ունենում անտեսանելի փոփոխություն՝ վերափոխում, որը հնարավոր չէ բացատրել ռացիոնալ եղանակով:

Ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները, այդ թվում նաև՝ Հայ Առաքելական եկեղեցին ընդունում են 7 խորհուրդներ՝ մկրտություն, դրոշմ (օծում), հաղորդություն, ապաշխարություն, ձեռնադրություն, պսակ (ամուսնություն), կարգ հիվանդաց:

Բողոքական եկեղեցիների մեծ մասը ընդունում են միայն մկրտությունն ու հաղորդությունը, իսկ որոշները՝ նաև ձեռնադրության խորհուրդը:  Խորհուրդներից միայն մկրտությունն ու հաղորդությունն են հաստատված անմիջականորեն Հիսուս Քրիստոսի կողմից, մնացածը զարգացել, ձևավորվել և իրենց վերջնական տեսքն են ստացել ամենաուշը 12-րդ դարում:

Պսակադրությունը (պսակ) Հայ Առաքելական Եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է, որով երկու ոչ ազգական անձնավորություններ` այր և կին, ստանում են Աստծո օրհնությունը և խորհրդավորապես միանում իրար` դառնալով մեկ մարմին և ստեղծելով ընտանիք: Ամուսինները պետք է առնվազն հինգ աստիճանով բաժանված լինեն միմյանցից, օրինակ՝ որդին հորից զատվում...

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում: Քրիստոնեության դավանաբանության հիմքը Աստվածաշունչն ու Սուրբ Ավանդությունն է, ինչպես նաև՝...

Փախստատերտերականներ — Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում 17-րդ դարում առաջացած հնադավանության երեք հիմնական ուղղություններից է: Փախստատերտերականները հնադավանության այն թևն է, որը առավել մոտ է կանգնած ավանդական ուղղափառ եկեղեցուն: Ձևավորվել է 17-րդ դ. երկրորդ կեսին և իր անունը ստացել է այն պատճառով, որ սեփական համայնքներ է ընդունել...

Պաշտամունքը (լատ.՝ cultus – հետևելը, հարգելը) պրակտիկ գործողությունների, տարբեր միջոցների համալիր ամբողջությունն է, որոնց օգնությամբ հավատացյալը հաղորդակցվում կամ փորձում է հաղորդակցվել գերբնական աշխարհի հետ, շփման մեջ մտնել վերջինիս հետ ու փոխազդել նրա վրա: Պաշտամունքի բովանդակությունը կախված է համապատասխան կրոնական ուղղության գաղափարներով, համակարգային առանձնահատկություններով, դոգմաներով, նպատակներով,...

Մոլոկանները 18-րդ դ. Ռուս Ուղղափառ Եկեղեցու անջատողական ազդեցիկ հոսանքներից մեկն է: Հերձվածը ձևավորվել է 18-րդ դ. 60-ական թվականներին՝ անջատվելով բավականին ազդեցիկ և կենսունակ մեկ այլ հերետիկոսությունից՝ «հոգևոր քրիստոնյաների» (դուխոբոր) համայնքից: Մոլոկանների հիմնադիրն է համարվում տամբովցի Սիմոն Ուկլեինը: Նրա հոգևոր ուսուցիչը եղել է հոգևոր քրիստոնյաների առաջնորդներից...

Մկրտությունը քրիստոնեական խորհուրդներից է, որի ծիսականացված արարողությունը հաստատվել է դեռևս Հիսուս Քրիստոսի կողմից: Մկրտությունը համարվում է առաջին ու կարևորագույն խորհուրդը, առանց որի այլ խորհուրդներ չեն տարածվում մարդու վրա: Քրիստոնեական հավատամքի համաձայն միայն մկրտությունից հետո է մարդը դառնում իրական քրիստոնյա, եկեղեցու անդամ: Մկրտությունը կատարվում է սուրբ...

Ձեռնադրությունը (հուն.՝ cheirotonia – գործողություն ձեռքի ուժով) քրիստոնեական յոթ խորհուրդներից մեկն է, որով շնորհվում է հոգևոր աստիճան: Ձեռնադրության միջոցով անձը ստանում է Եկեղեցու սպասավորի սրբազան պարտականությունները կատարելու իշխանությունն ու շնորհը: Ձեռնադրության խորհուրդը միշտ կատարվում է եպիսկոպոսի կողմից, երբ նա ձեռքը դնում է կրոնական աստիճան, կարգ...

Հաղորդություն (եվխարիստիա) – քրիստոնեական եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը, որը սովորաբար կատարվում է գլխավոր պաշտամունքի՝ պատարագի կամ լիթուրգիայի ավարտին: Հաղորդությունը տեղի է ունենում գինու ու հացի միջոցով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի մարմինն ու արյունը, որով հավատացյալը կապ է պահպանում Քրիստոսի հետ: Հայ Առաքելական եկեղեցին, որոշակի զարգացում տալով...