Հետ գնալ

Խաչ

Խաչ – քրիստոնեական կարևոր սիմվոլ, որը  խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչվելը և նրանով մարդկությանը նախամեղքից փրկելը: Վաղ հավատալիքներում և մի շարք այլ կրոններում խաչը հանդիսանում էր արևի խորհրդանիշը: Բուդդայականները խաչը պատկերում էին իրենց հմայիլների մեջ։ Խաչը որպես սուրբ խորհրդանիշ ընդունում են ուղղափառները, կաթոլիկները, լյութերականները։  Որոշ ուղղություններ (բապտիստներ, ադվենտիստներ) մերժում են այս խորհրդանիշը՝  համարելով այն Քրիստոսի տանջանքի գործիք:

Հայկական խաչը (Ծաղկած խաչ) քրիստոնեական խաչի յուրահատուկ տեսակ է։ Այն տեղադրվում է հայկական եկեղեցիների գմբեթներին, փորագրվում խաչքարերին ու վանական համալիրների պատերին, պատկերվում խորանի վարագույրներին, հոգևորականների  զգեստներին և այլն։ Խաչին ձոնվել են տաղեր, շարականներ, ներբողներ, որոնցից նշանավոր են Սահակ Գ Ձորոփորեցու՝  Խաչին նվիրված շարականները: Հայ եկեղեցին ունի խաչին նվիրված տոներ, որոնցից Խաչվերացը հինգ տաղավար տոներից է: Հայոց մեջ տարածված են նաև Ս. Խաչ  անունով սրբատեղիներ, ուխտատեղիներ, մատուռներ, վանքեր ու եկեղեցիներ:

Տարբեր եկեղեցիներում խաչերն ունեն այդ եկեղեցիներին հատուկ ավանդական ձևեր և անվանվում են հունական խաչ, լատինական խաչ, հայկական խաչ: Հունական խաչի չորս թևերը հավասար են, իսկ լատինական խաչի երեք թևերն են հավասար, ներքևի թևը մյուսներից կրկնակի երկար է: Հայկական խաչի չորս թևերը հավասար են, բայց թևերի կազմած չորս անկյուններից ելնում են ճառագայթներ՝ կազմելով ճառագայթներով խաչ:

Խաչքար – հայկական քրիստոնեական մշակույթի ամենայուրօրինակ բաղադրիչներից է քարի վրա խաչի քանդակը: Այն ուղղաձիգ տեղադրվող տափակ քարե սալ է, որի մի լայն կողմի վրա փորագրված կոմպոզիցիայի հիմնական տարրը խաչն է։ Խաչի շուրջը հաճախ պատկերվում են երկրաչափական զարդանշաններ (օրնամենտ), հավերժության նշաններ, բուսական և կենդանական աշխարհի պատկերներ,...

Խաչվերաց տոն – Հայ Առաքելական եկեղեցու հին տաղավար (գլխավոր) տոներից մեկը, որը տոնվում է սեպտեմբերի 11-17-ը ընկած ժամանակահատվածում՝ կիրակի օրը:  Խաչվերաց տոնի հիմքում ընկած են երկու պատմություններ: Առաջինը հռոմեական կայսր Կոստանդինի մոր՝ Հեղինեի կողմից 4-րդ դարում Քրիստոսի խաչափայտի հայտնաբերման ավանդությունն է, համաձայն որի խաչի վրա...

Խաչակրաց արշավանքներ – խաչակրաց արշավանքներ են կոչվում 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո կազմակերպված ռազմական արշավանքները դեպի սուրբ երկիր՝ Հիսուս Քրիստոսի գերեզմանը իսլամադավանների պղծությունից ազատագրելու նպատակով: Խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես էին գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և ուղղված էին արևելքի մահմեդական իշխանությունների դեմ:...

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) 2014 թվականից ի վեր, գրեթե ամեն տարի հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև միգրանտների մասին հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։   Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված...

Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության անդամներին Հայաստանում ամենաշատն են մեղադրում տնետուն այցելելու, իրենց գրքույկներն ու թերթոններն առաջարկելու և քարոզելու համար` այս գործելաոճը որակելով հոգեորսություն: Վերջին տարիներին հայաստանաբնակ Եհովայի վկաները սկսել են իրենց գրականությունը նաեւ փողոցային շարժական ստենդների միջոցով տարածել ու ներկայացնել, ինչը վիրավորանքների ու սպառնալիքների նոր...

Գայանե Սարգսյան Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակչուհի, 22-ամյա Մարիայի կողմից երեք ամսական որդուն մանկատուն հանձնելու մասին իմացանք դեռ նախորդ տարեվերջին: Փորձեցինք կապ հաստատել նրա հետ՝ հասկանալու համար որդուն լքելու պատճառներն ու փորձել աջակցել նրան: Մարիայի հետ սկզբնական շրջանում հանդիպել չհաջողվեց. նա Երևանում էր, խոստացավ Վանաձոր...

Պսակադրությունը (պսակ) Հայ Առաքելական Եկեղեցու յոթ սրբազան խորհուրդներից մեկն է, որով երկու ոչ ազգական անձնավորություններ` այր և կին, ստանում են Աստծո օրհնությունը և խորհրդավորապես միանում իրար` դառնալով մեկ մարմին և ստեղծելով ընտանիք: Ամուսինները պետք է առնվազն հինգ աստիճանով բաժանված լինեն միմյանցից, օրինակ՝ որդին հորից զատվում...

Գործ թիվ 23459/03 Մեծ Պալատ 11/07/2011 (Համառոտագիր) Արա Ղազարյան, «Համագործակցություն հանուն Ժողովրդավարության կենտրոն» Մարդու իրավունքների եվրոպական դատարան Փաստերը Փաստերի համար տե՛ս սույն գործով առաջին վճռի համառոտագիրը կամ Մեծ Պալատի վճռի ամբողջական տեքստը: Վճռի բողոքարկումը Դիմողը 2010 թվականի մայիսի 10-ին բողոքարկել է Պալատի որոշումը վերադաս ատյանին՝...