Շաբաթ
Շաբաթը (եբր.՝ շաբբաթ) ծիսականացված հանսգտյան օր է հուդայականության մեջ, որից հետագայում փոխառել են մի շարք այլ կրոնական ուղղություններ (շաբաթականներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ և այլն): Հրեաները շաբաթ օրվա ծիսկանացումը կապում են արարչագործության հետ, երբ աստված վեց օրում արարեց երկինքն ու երկիրը և յոթերորդ օրը հանգստացավ: Հրեաներից շատերը շաբաթ օրը որևէ գործողություն չեն կատարում. մեքենա չեն վարում, ուտելիք չեն պատրաստում և այլն: