Հետ գնալ

Աստված

Աստված – ժամանակակից կրոնների մեծ մասում գերագույն բանականությամբ, բացարձակ կատարելությամբ, ամենակարողությամբ օժտված գերագույն էություն է, որն արարել է աշխարհը և կառավարում է այն: Սկզբնապես Աստված գաղափարի առաջացումը գիտնականները բացատրում էին նախամարդու կողմից բնության ուժերը բացատրելու
անկարողությամբ: 19-20-րդ դարերում ի հայտ եկան դիցաբանական, անիմիստական և սոցիոլոգիական դպրոցները, որոնք տարբեր բացատրություններ էին տալիս Աստծո գաղափարի առաջացմանը: Քրիստոնեության մեջ Աստված հանդես է գալիս ս. Երրորդության տեսքով (Հայր, Որդի և Ս. Հոգի), մինչդեռ հուդայականության մեջ և իսլամում Աստված պահպանում է իր «թվաբանական» միակությունը: Արևելյան որոշ կրոններում, ինչպես օրինակ բուդիզմում, աստված կամ աստվածները չունեն այն նշանակությունը, ինչպես արևմտյան կրոնական համակարգերում:

Միաստվածություն (հուն.՝ monotheism) — մեկ աստծո գոյության նկատմամաբ հավատքն է կամ մեկ աստծո գոյության ընդունումը: Միաստվածային կրոնները հակադրվում են բազմաստվածային կրոններին, որոնք ընդունում են տարբեր աստվածների գոյությունը: Առաջին միաստվածային կրոնները հուդայականությունը, քրիստոնեությունը և իսլամն են: Միաստվածությունն ունի նաև իր տարատեսակները: Այսպես, քրիստոնեությունը դասվում է «ոչ...

Աստվածաշունչ (հուն.՝ biblia — գրքեր) – քրիստոնեական կամ հրեական կրոնների սուրբ գիրքը, որի առանձին հատվածներ սկսել են գրվել ք.ա. 13-րդ դարից մինչև ք.հ 2-րդ դար: Քրիստոնեական աստվածաշունչը բաղկացած է երկու մեծ մասից՝ հին և նոր կտակարաններ: Հին կտակարանը բաղկացած է 39, իսկ նոր կտակարանը՝ 27 գրքերից: Հին կտակարանը պատմում է աշխարհի արարչության պատմությունը, հրեաների հետ աստծո ուխտը, խոստացված երկիր տանելու պատմությունը, հրեական պետության ստեղծումն ու անկումը, ինչպես նաև մարգարեությունները հրեական պետության վերականգնման շուրջ: Նոր կտակարանը պատմում  է Հիսուս Քրիստոսի ծնունդը, քարոզչությունը, առաքյալների ընտրությունը, նրանց գործունեությունը, Պողոս առաքյալի ու ընդհանրական թղթերը և հայտնությունը: Չկա մեկ միասնական Աստվածաշունչ, քանի որ տարբեր ուղղություններում աստվածաշնչյան կանոնի մեջ մտնող գրքերի քանակը տարբեր է: Օրինակ, եթովպիական եկեղեցու կանոնը ներառում է 81 գրքեր: Հրեական աստվածաշունչը կամ թանախը պարունակում է 24 գրքեր, որոնք իրենց հերթին խմբավորվում են երեք մեծ խմբերի մեջ: Իբրև հնագույն գրավոր հուշարձայն այն պարունակում է ծիսական ու իրավաբանական օրենքներ, ժամանակագրություններ, առասպելներ, լեգենդներ, առակներ, ավանդույթներ, ժողովրդական երգեր, սովորույթներ, քնարերգություն և այլն: Աստվածաշնչի ուսումնասիրության համար նոր հորիզոններ բացվեցին Մեռյալ ծովի ափին հայտնաբերված Կումրանյան ձեռագրերի հայտնաբերումից հետո, որոնց ուսումնասիրությունը շարունակվում է մինչև օրս:

Աստվածաբանություն (հուն.՝ theos – աստված, logos – ուսմունք, ուսմունք աստծո մասին) – աստծո, նրա հատկությունների, որակների, հատկանիշների մասին ուսմունքի համակարգված շարադրանքը, հիմնավորումը և պաշտպանությունը, այս կամ այն կրոնի սահմանված դավանանքի, կրոնական բարոյականության, հավատացյալների և հոգևորականության կյանքի կանոնների ու նորմերի ամբողջությունը: Քրիստոնեական աստվածաբանության հիմքերը դրվել են դեռևս առաջին դարերում, քանի որ, գնոստիկների ու այլ հոսանքների ազդեցությամբ, խնդիր առաջացավ հիմնավորել քրիստոնեական ճշմարտություններն ու հավտքի դրույթները: Նշանավոր աստվածաբաններից էին Որոգինեսը, Տերտուլիանոսը, Բարսեղ Մեծը, Հովհան Ոսկեբերանը, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր Նազիազանցին, Օգոստինոսը և այլոք: Միջնադարում կաթոլիկ եկեղեցին իր աստվածաբանության մեջ սկսեց լայնորեն կիրառել փիլիսոփայական մոտեցումները ու փիլիսոփայությունը հռչակվեց «աստվածաբանության աղախին»: Յուրաքանչյուր կրոն ունի իր աստվածաբանական համակարգը: Աստվածաբանական համակարգը իր մեջ ներառում է տարբեր գիտական դիսցիպլիններ, որոնց շարքին են դասվում էկզեգետիկան, հերմենևտիկան, եկեղեցաբանությունը, եկեղեցական հնագիտությունը, հայրաբանությունը, եկեղեցու պատմությունը և այլն:

Բազմաստվածություն (հուն.՝ poly –շատ, theos — աստված) – պաշտամունքը կամ հավատքն է մեկից ավելի աստվածների կամ աստվածությունների նկատմամբ, որոնք սովարաբար միավորված են մեկ պանթեոնի կամ դիցաբանական համակարգի մեջ: Պոլիթեիզմ տերմինը առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Փիլոն Ալեքսանդրացին: Բազմաստվածային համակարգում բոլոր աստվածները հավասարապես չեն պաշտվում: Բազմաստվածային համակարգում մեկ աստծուն առանձնակի պաշտամունք մատուցող համակարգերը կոչվում են հենոթեիստական, իսկ առանձին աստվածների առանձին ժամանակներում պաշտամունք մատուցողները՝ կատենոթեիստներ: Ամենահայտնի բազմաստվածային համակարը հունական դիցաբանությունն է, որն իր զարգացման ուշ փուլում դառնում է եռաստվածային դիցարան՝ Զևսի, Պոսեյդոնի ու Հադեսի գլխավորությամբ: Հայաստանում ևս քրիստոնեության ընդունումից առաջ գործել է բազմաստվածային դիցաբանական համակարգ:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) 2014 թվականից ի վեր, գրեթե ամեն տարի հայտարարում է մրցույթ՝ կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև միգրանտների մասին հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայի շուրջ լավագույն լրագրողական նյութի համար։   Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված...

Այս բաժնում կգտնեք կրոնական համայնքերի մասին պատմող տեսանյութեր, հաղորդումներ, ֆիլմեր՝ պատրաստված տարբեր լրագրողների և կազմակերպությունների կողմից: Ամենաթարմ վիդեոները Play Play Play Previous Next

Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով,...

Գայանե Սարգսյան Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի բնակչուհի, 22-ամյա Մարիայի կողմից երեք ամսական որդուն մանկատուն հանձնելու մասին իմացանք դեռ նախորդ տարեվերջին: Փորձեցինք կապ հաստատել նրա հետ՝ հասկանալու համար որդուն լքելու պատճառներն ու փորձել աջակցել նրան: Մարիայի հետ սկզբնական շրջանում հանդիպել չհաջողվեց. նա Երևանում էր, խոստացավ Վանաձոր...

Սկզբնաղբյուրը՝ www.boon.am Ումմայում ձևավորվում է հովանավորյալների ինստիտուտը: Քրիստոնյաներն ու հրեաները գլխահարկի դիմաց իրավունք են ստանում մուսուլմանական բնակավայրերում համայնքներ ստեղծելու, ինչպես նաև դրանց ներսում որոշումների ազատության և անվտանգության երաշխիք: Համայնքն ունի ինքնավար դիրք, սակայն մուսուլմանների հետ վեճերի դեպքում ենթարկվում է շարիաթի դատարանին: 632թ. մահանում է Մուհամմադը:...