Հետ գնալ

Առաքյալ

Առաքյալ (հուն.՝ apostle) – համաձայն Նոր Կտակարանի՝  Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներ են, որոնք, հետագայում
կանչված Պողոս առաքյալի հետ միասին, տարածեցին Քրիստոսի ուսմունքը հրեաների և հեթանոսների մեջ: Տասներկու առաքյալներից մեկը՝ Հուդա Իսկարիվոտացին, համարվում է մատնիչ, ով երեսուն արծաթով մատնեց Հիսուսին:
Առաքյալների հիմնական նպատակը եղել է Քրիստոսի ուսմունքի քարոզչությունը, որի մի մասը ներկայացված է Գործք
Առաքելոցում և թղթերում: Հիսուս Քրիստոսի առաքյալներից երկուսը՝ Թադեոսն ու Բարդուղիմոսը համարվում են Հայաստանի լուսավորիչ-առաքյալները:

Որ՞ն է եկեղեցու և մաֆիայի նմանությունը: Ըստ հայտնի կինոկատակերգության Մաֆիան, ինչպես Եկեղեցին, անմահ է: Չադ Ստախելսկու «Ջոն Ուիկ» կինոնկարում ռուսական մաֆիան և Ռուս ուղղափառ եկեղեցին ներկայացվում են որպես միմյանց փոխլրացնող կառույցներ, որտեղ եկեղեցու ղեկավարը միաժամանակ մաֆիայի պարագլուխն է: Անշուշտ, եթե ֆիլմը նկարահանվեր հոլիվուդյան ավանդական սցենարով,...

Սրբոց դասը (տես նաև կանոնականացում) եկեղեցու կողմից հետմահու հոգևոր կամ ազգային գործիչներին հատուկ դասի կարգելն է համաձայն որի իրենց բարեպաշտ կյանքի կամ առանձնահատուկ արարքների շնորհիվ նրանք բարձրացել են երկինք ու դարձել միջնորդ մարդկանց ու աստծո միջև: Քրիստոնեական եկեղեցին սուրբ է համարում մարգարեներին, առաքյալներին, լուսավորիչներին, հանուն...

Հոգեգալուստը կամ պենտեկոստեն (հիսնօրյակ) Նոր կտակարանի Գործք Առաքելոց գրքի երկրորդ գլխում նկարագրված իրադարձությունն է, երբ Հիսուս Քրիստոսի հարությունից հիսուն օր անց, նրա խոստումի համաձայն, սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ առաքյալների ու աշակերտների վրա, և նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով: Հոգեգալուստի տոնը տատանվում է մայիսի...

Քրիստոնեությունը համաշխարհային կրոններից մեկն է, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի, նրա 12 առաքյալների ու 70 աշակերտների կողմից Պաղեստինում: Քրիստոնյա ու քրիստոնեություն տերմինները շրջանառության մեջ է դրել եկեղեցու հայր Իգնատիոս Անտիոքացին 2-րդ դարի կեսերից Անտիոք քաղաքում: Քրիստոնեության դավանաբանության հիմքը Աստվածաշունչն ու Սուրբ Ավանդությունն է, ինչպես նաև՝...

Վատիկանը պապական քաղաք-պետություն է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան մասում՝ Մոնտե Վատիկանո բլրի վրա։ Տարածքով ամենափոքր պետությունն է (44 հա)։ Մշտական բնակչությունը կազմում է շուրջ 800 մարդ։ Հանդիսանում է կաթոլիկական եկեղեցու գլուխ կանգնած Հռոմի պապի նստավայրը։ Պետության կարգավիճակը վերջնականորեն հաստատվել է 1929 թ. հատուկ հրովարտակով։ Կենտրոնը...

Եկեղեցագիտության և աստվածաբանության համակարգում ջատագովություն (հուն. apologetikos` պաշտպանող) տերմինը նշանակում է բանականության հնարներով սեփական դավանաբանությունը պաշտպանելու պրոցեսը: Այլ կերպ ասած՝ ամեն մի ջատագովության նպատակն է շարադրել ու պաշտպանել սեփական կրոնական դավանաբանությունը, զբաղվել դրանց դեմ ուղղված առարկությունները հերքելով և հիմնավորել սեփական հավատի առավելությունները այլ կրոնների համեմատությամբ: Քրիստոնեական ջատագովությունը...

Պարականոն գրքերը (հուն.՝ apokryphos – գաղտնի, ծածուկ) 2-4-րդ դարերում գրված ավետարաններ են, թղթեր, հայտնություններ և այլ հոգևոր գրքեր, որոնք չեն ընդգրկվել սուրբ գրական կանոնի մեջ հիմնականում այն պատճառաբանությամբ, որ պատկանում են գնոստիկյան գործիչների գրչին: Պարականոն գրքերը անվանվում են նաև ապոկրիֆ, սակայն ոչ բոլոր պարականոններն են...

Կիրակի օրերին կատարվող եւ Հիսուս Քրիստոսի անձնազոհությունը խորհրդանշող քրիստոնեական գլխավոր արարողությունը կոչվում է պատարագ՝ հուն.՝ lietourgia-ժամերգություն։ Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը կազմում է Հաղորդության խորհուրդը, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից խորհրդավոր ընթրիքի ժամանակ։ Պատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները և նրա բոլոր...

Պայծառակերպությունը (այլակերպություն) կամ Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավոր տոներից է: Այն կատարվում է Զատիկից 14 կամ Հոգեգալուստից 7 շաբաթ անց հանդիպող առաջին կիրակի օրը: Եկեղեցու ավանդությունը պայծառակերպության վայր է համարում Թաբոր լեռը, որտեղ Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոս այլակերպվեց...