Հետ գնալ

Զոհաբերություն

Զոհաբերություն – կրոնական ծես, որի ժամանակ աստվածներին, երկնային ու գերբնական էակներին կատարում են նվիրաբերություններ: Նվիրաբերությունները կարող են լինել մարդկային կամ կենդանու կյանքի տեսքով, որոնց մարմինները հիմնականում ողջակիզում էին, փորոտիքներով գուշակություններ անում, իսկ ներքին օրգանները ուտում:

Զոհաբերություններ կատարվել են շատ վաղ ժամանակներից ու որոշակի փուլից հետո այդ ծեսը իրականցնում էին հատուկ մարդիկ՝ քրմեր կամ շամաններ, որոնց մարդիկ հավատում էին իբրև գերբնական ուժերի հետ հաղորդակցություն հաստատողների: Հեթանոսական տաճարների մեջ գոյություն ունեին հատուկ զոհասեղաններ, որտեղ էլ հենց կատարվում էր ծիսական սպանությունը:

Ֆետիշիզմ՝ պորտ. fetico` կախարդված առարկա, ֆրանս. fetiche` կուռք։  ֆետիշ տերմինը գործածության մեջ է մտել 18-րդ դարի երկրորդ կեսից ֆրանսիացի գիտնական Շարլ դը Բրոսի կողմից «Ֆետիշ աստվածների պաշտամունքի մասին» աշխատության հրատարակումից հետո: Ֆետիշիզմը անշունչ առարկաների և իրերի երկրպագությունն է, որոնց վերագրվում է գերբնական, միստիկական կամ հրաշագործ...

Սանսարան (սանսկ.՝ շարունակական հոսք) արևելյան մի շարք կրոններում վերածնությունների անվերջ շղթան կամ աշխարհիկ կեցության շրջապտույտն է, որը կախված է մարդու առաքինությունից եւ անձնական վարքից: Վերածնությունների հավերժական շրջապտույտը այս կրոնական գաղափարախոսությունների մեջ գլխավոր աշխարհայացքային գաղափարն է, որն արտացոլվում է ծեսերի և արարողությունների մեջ: Մարդու համար կյանքը...

Հնդկաստանի ազգային կրոնների շարքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում ջայնիզմը (ջայնականությունը): Ժամանակակից Հնդկաստանում ջայնականները կազմում են երկրի բնակչության մոտ 0,5-1 տոկոսը (մինչև 10 մլն.) և հիմնականում տարածված են Հնդկաստանի հարավային և արևմտյան շրջաններում՝ Մահարաշտա, Մադհյա-Պրադեշ, Ռաջաստան, Գուջարատ, Կարնատակա և այլ նահանգներում: Առաջացել է Ք.ա. 6-րդ դարում...

Պաշտամունքը (լատ.՝ cultus – հետևելը, հարգելը) պրակտիկ գործողությունների, տարբեր միջոցների համալիր ամբողջությունն է, որոնց օգնությամբ հավատացյալը հաղորդակցվում կամ փորձում է հաղորդակցվել գերբնական աշխարհի հետ, շփման մեջ մտնել վերջինիս հետ ու փոխազդել նրա վրա: Պաշտամունքի բովանդակությունը կախված է համապատասխան կրոնական ուղղության գաղափարներով, համակարգային առանձնահատկություններով, դոգմաներով, նպատակներով,...

Ծես (հուն.՝ ritual) – աստվածապաշտական, խորհրդաբանական գործողություն կամ արարողություն կամ գործողությունների ու արարողությունների շարք, որով կրոնական կառույցը կամ հավատացյալներն արտահայտում են իրենց նվիրումը, պաշտամունքը հոգևոր, գերագույն սկզբին:  Բացի կրոնական ծեսերից կան նաև ազգային, էթնիկական, սովորութային ծեսեր: Բազմաթիվ ծեսեր ու ծիսական գործողություններ նկարագրված են Աստվածաշնչում, ինչպիսիք...