Ծուխ
Ծուխ – եկեղեցական-վարչական ստորին միավոր, որը կազմակերպվում է եկեղեցու և հոգևորականի՝ քահանայի շուրջ: Կենտրոնը ծխական եկեղեցին է, որտեղ հավատացյալները բավարարում են իրենց հոգևոր պահանջմունքները:
Մինչև 20-րդ դարի սկիզբը ծխական եկեղեցիները և քահանաները կատարել են ոչ միայն հոգևոր հովվի պարտավորություններ, այլ նաև՝ սոցիալական, տնտեսական, առողջապահական, կազմակերպական ու շատ այլ գործառույթներ: Ծուխը ղեկավարվում է ծխական խորհրդի կողմից, որն առաջնորդվում է ծխական կանոնադրությամբ:
Հայ Առաքելական եկեղեցում երկար ժամանակ էական ու կարևոր հարցերին մեկը եղել է ծխական արդյունավետ կանոնադրության մշակումը: Ծխական եկեղեցին ու հոգևորականը պահվում են միայն ծխականների կամավոր նվիրատվությունների արդյունքում: