Հետ գնալ

Կոնկլավ

Կոնկլավ (լատ.՝ con-clave – փակի տակ) – կարդինալական ժողով, որը գումարվում է  Հռոմի պապ ընտրելու համար: Նիստը տեղի է ունենում փակ ռեժիմով, քանի որ կարդինալները մեկուսանում են սիքստինյան կապելլայում: Կոնկլավում կարդինալների քանակը 135-ն է։ Նրանց տարիքը չպետք է անցնի 80-ը: Կարդինալները մնում են փակի տակ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընտրել նոր պապ ու ծխնելույզից չի երևացել սպիտակ ծուխը:

Պապականությունը (հուն.՝ papas, լատ.՝ papa – հայր, ուսուցիչ) Հռոմի կաթոլիկ եկեղեցում ղեկավար բարձրագույն ինստիտուտ է: Առաջացել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եկեղեցական հիերարխիայի զարգացման և եկեղեցական կենտրոնացված կազմակերպության ստեղծման հետևանքով: Հռոմի եպիսկոսպոսապետերը սկսեցին իրենց պապ կոչել 4-րդ դարից, իսկ տիտղոսը հաստատվեց 5-րդ դարում: Կարդինալական կոնկլավն  (ժողովն)...

Կաթոլիկություն (հուն.՝ katholikos, լատ.՝ catholicismus – տիեզերական, համընդհանուր) – քրիստոնեության 3 հիմնական ուղղություններից մեկը: Քրիստոենական եկեղեցու բաժանումը Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու տեղի ունեցավ 1054թ. մեծ սխիզմի (պառակտում) արդյունքում: Բաժանման իրական պատճառը քաղաքական տարամտությունն էր, որն ամրապնդվեց   ս. Հոգու բխման մասին ուսմունքի...