Հետ գնալ

Ծոմ

Ծոմ (տես պաս)

Կերակրի կամ դրա առանձին տեսակների վրա կրոնական արգելքները կամ սահմանափակումներն անվանում են պաս : Բոլոր կրոններում պասը կոչված է արգելքների միջոցով հավատացյալներին կենտրոնացնել ինքնամաքրման, ինքնակատարելագործման ու սեփական անձի վերանորոգման վրա: Պասը դեռևս գոյություն է ունեցել քրիստոնեությունից առաջ ու կոչված է եղել կանխարգելելու կենդանիների մորթը ծնելիության...

Պաշտամունքը (լատ.՝ cultus – հետևելը, հարգելը) պրակտիկ գործողությունների, տարբեր միջոցների համալիր ամբողջությունն է, որոնց օգնությամբ հավատացյալը հաղորդակցվում կամ փորձում է հաղորդակցվել գերբնական աշխարհի հետ, շփման մեջ մտնել վերջինիս հետ ու փոխազդել նրա վրա: Պաշտամունքի բովանդակությունը կախված է համապատասխան կրոնական ուղղության գաղափարներով, համակարգային առանձնահատկություններով, դոգմաներով, նպատակներով,...

Իսլամ (արաբ.՝ հնազանդություն) – համաշխարհային կրոններից է և առաջացել է 7-րդ դարում Արաբական թերակղզում Մուհամմեդ մարգարեի (մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզչության արդյունքում: Իսլամի դավանաբանությունը շարադրվում է սուրբ գրքում՝ Ղուրանում, որին լրացնում են սուրբ ավանդությունը՝ սուննան և Մուհամեդի կյանքի պատմությունները՝ հադիսները: Իսլամի...