Հետ գնալ

Տեղական ժողով

Տեղական ժողովը ինքնանկախ քրիստոնեական եկեղեցու հոգևորականության (հիմնականում՝ բարձրաստիճան) համագումար է, որը հրավիրվում է որոշակի պարբերականությամբ և որտեղ քննարկվում են տեղական նշանակության տարբեր հարցեր:

Ուղղափառ եկեղեցական համակարգում տեղական ժողովը օժտված է բարձրագույն օրենսդրական մարմնի իրավունքներով, որին մասնակցում է նաև սպիտակ հոգևորականությունը:

Տիեզերական ժողովը 4-րդ դարից սկսած ընդհանրական եկեղեցական համակարգում սկսում են հրավիրվել տիեզերական ժողովներ, որոնք քննարկում են ընդհանուր նշանակության հարցեր: Առաջին տիեզերական ժողովը հրավիրվել է 325թ. Նիկեա քաղաքում, որում քննարկման առարկա է դարձել ընդհանրական եկեղեցուն մարտահրավեր նետած արիոսականությունը: Չորրորդ՝ Քաղկեդոնի տիեզերաժողովից սկսած արևելյան ուղղափառ եկեղեցիները դադարեցրին...

Ուղղափառությունը քրիստոնեական հիմնական ուղղություններից մեկն է, որը ձևավորվել է 1054թ. մեծ սխիզմի (պառակտում) արդյունքում, երբ բաժանվեցին Հռոմի արևմտյան-կաթոլիկ և Կոստանդնուպոլսի արևելյան-ուղղափառ եկեղեցիները: Ուղղափառության դավանաբանության աղբյուրն են Աստվածաշունչը, սուրբ ավանդությունը (տիեզերական ու տեղական ժողովների որոշումները, եկեղեցու հայրերի գործերը): Ուղղափառության դավանաբանության հիմքը կազմում է Նիկեա-Կոսանդնուպոլսյան Հավատո Հանգանակը,...

Ավտոկեֆալ (հուն.՝ autos – ինքը, kephale — գլուխ) – ուղղափառ եկեղեցիների համակարգում մի տեղական եկեղեցու անկախությունը մյուսից: Ուղղափառ եկեղեցիների ընտանիքում Կոստանդուպոլսի ուղղափառ պատրիարքությունը համարվում է մայր (կիրիարխալ) եկեղեցի: Ներկայումս գոյություն ունեն 15 ինքնանկախ (ավտոկեֆալ) ուղղափառ եկեղեցիներ: Ուղղափառ եկեղեցու էությունը նրա կոնֆեսոնալ ամբողջականության,ինչպես նաև ինքնանկախ եկեղեցիների նույնական դավանաբանության ու պաշտամունքի մեջ է: Ինքնանկախ եկեղեցիները իրավունք ունեն հրավիրելու իրենց տեղական ժողովները  և  դրանց աշխատանքներին մասնակից դարձնել նաև քույր եկեղեցիների ներկայացուցիչներին: Դոգմաները  կարող են քննարկվել միայն տիեզերական ժողովում, որը իրավասու է հրավիրելու յուրաքանչյուր ինքնանկախ եկեղեցի: Ինքնանկախ եկեղեցի հռչակելու իրավունք ունի միայն եկեղեցական կազմակերպությունը, որը օժտված է բարձրագույն իշխանությամբ: Այդպիսի բարձրագույն իշխանություն համարվում է եպիսկոսպոսական դասը կամ նրա որոշումները: Եկեղեցուն ինքնանկախություն շնորհելու իրավասություն ունի նաև տիեզերական ժողովը:

Հինդուիզմ — պատկերացումների և ծիսապաշտամունքային արարողությունների ամբողջություն է, որն առաջացել է Հարավային Ասիայում և այսօր տարածված է հիմնականում Հնդկաստանում (բնակչության 83%), ինչպես նաև Նեպալում, Շրի Լանկայում, Բանգլադեշում և Հարավ-արևելյան Ասիայի այլ երկրներում: Հինդուիզմի հետևորդների թիվն այսօր հասնում է մոտ 1 մլրդ.-ի: Հինդուիզմը (սանսկրիտ.` սանատանա դհարմա)...