Տեղական ժողով
Տեղական ժողովը ինքնանկախ քրիստոնեական եկեղեցու հոգևորականության (հիմնականում՝ բարձրաստիճան) համագումար է, որը հրավիրվում է որոշակի պարբերականությամբ և որտեղ քննարկվում են տեղական նշանակության տարբեր հարցեր:
Ուղղափառ եկեղեցական համակարգում տեղական ժողովը օժտված է բարձրագույն օրենսդրական մարմնի իրավունքներով, որին մասնակցում է նաև սպիտակ հոգևորականությունը: