Հետ գնալ

Տերտերականներ

Տերտերականները Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում 17-րդ դարում առաջացած հնադավանության երեք հիմնական ուղղություններից է: Տերտերականների ուղղությունը ձևավորվել է Ուկրաինայում XVII դարավերջին՝ 12 հնադավան վաճառականների կողմից:

Այս ուղղության հետևորդներն իրենց հոգևոր գործունեության հիմքը համարում են պաշտամունքը և ծիսական պրակտիկան, որը հնարավոր չէր իրականացնել առանց հոգևոր դասի: Եվ քանի որ հնադավանները իրենց նվիրապետները չունենին և չէին կարող քահանաներ ձեռնադրել, նրանք հարկադրված փոխզիջման գնացին և հարաբերություն հաստատեցին ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև՝ նիկոնականների հետ: Այդ պատճառով էլ տերտերականները միասնական եկեղեցական կառույց չկարողացան ստեղծել:

Հերձվածի եկեղեցական կառույցի ստեղծումը ընթացավ երկու հիմնական ճանապարհով՝ տերտերականների և սինոդական եկեղեցու միավորմամբ և սեփական նվիրապետական հաստատություն ստեղծելով:

Փախստատերտերականներ — Ռուս ուղղափառ եկեղեցու ներսում 17-րդ դարում առաջացած հնադավանության երեք հիմնական ուղղություններից է: Փախստատերտերականները հնադավանության այն թևն է, որը առավել մոտ է կանգնած ավանդական ուղղափառ եկեղեցուն: Ձևավորվել է 17-րդ դ. երկրորդ կեսին և իր անունը ստացել է այն պատճառով, որ սեփական համայնքներ է ընդունել...

Անտերտերականներ – Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատված հնադավանության հոսանքներից մեկն է, որն առաջացել է 17-րդ դարում։ Մերժում է ուղղափառ եկեղեցու հիերարխիան ու քահանայության խորհուրդը: Անտերտերականները գտնում են, որ Նիկոն պատրիարքի ժամանակից սկսած (17-րդ դար) ուղղափառությունը հեռացել է ճշմարիտ հավատքից և օրինական հովիվների գոյությունը դարձել է անհնար:...